Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է 2024 թ.-ի հունիս ամսվա տվյալները
Լուրեր |
Պետական պարտատոմսերի բորսայական շուկա
Հայաստանի ֆոնդային բորսայում հունիսին տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 45 մլրդ ՀՀ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը 8․45%-ով: Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը հունիսին կազմել է ավելի քան 10․7 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 23%-ով։ Առևտրի առկա պետական գանձապետական պարտատոմսերով կնքվել է 57 գործարք:
Կորպորատիվ պարտատոմսերի բորսայական շուկա
Նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի և թե՛ առևտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի հունիս ամսվա շուկայի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 23․3%-ով և կազմել է ավելի քան 522 մլրդ դրամ։
Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առևտրի ծավալը կազմել է ավելի քան 3.5 մլրդ դրամ, որը աճել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 43%-ով։ Հաշվետու ժամանակահատվածում կորպորատիվ պարտատոմսերով կնքվել է 386 գործարք։
Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը կազմել է 115։
ՌԵՊՈ գործարքներ
Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 4․3 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 75%-ով: Հունիսին կնքվել է 44 ռեպո գործարք։
Բաժնետոմսերի բորսայական շուկա
Բաժնետոմսերի առևտրի ծավալը կազմել է ավելի քան 67․5 մլն դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ ավելի քան 329 մլրդ դրամ։ Բաժնետոմսերով կնքվել է 128 գործարք։
Արտարժույթի շուկա
Հունիսին արտարժույթի հարթակի գործարկումից հետո տեղի ունեցավ արտարժույթի հարթակի առաջին գործարքը 1․1 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ։ Ընդհանուր առմամբ հունիսին կնքվել է արտարժույթի 12 գործարք 1․6 մլրդ դրամ ծավալով։Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ԱԶԲ-ն Հայաստանում նոր տնօրեն ունի
2026/04/29/ 13:01 -
Միրզոյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարարին
2026/04/29/ 12:59 -
ԵՄ-ի հանածո վառելիքի ծախսերն աճել են 27 մլրդ եվրոյով՝ Իրանի հակամարտության ֆոնին
2026/04/29/ 12:57 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/04/29/ 12:55 -
Յոթ հայ գերիների հարցով դիմում է ներկայացվել ՄԱԿ-ին՝ պահանջելով նրանց ազատ արձակումը
2026/04/29/ 12:52 -
ԱՄՆ-Իրան լարվածության շուրջ բուքմեյքերները ընդունել են ավելի քան 2 մլրդ դոլարի խաղադրույք
2026/04/29/ 12:50 -
Դատախազությունը 2025-ին պետությանը վերադարձրել է շուրջ 66.9 մլրդ դրամի գույք
2026/04/29/ 12:12 -
Հայաստան է ժամանել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը․ ԱԳՆ
2026/04/29/ 12:10 -
ԵՄ-ն հարկային փոփոխություններ է պահանջում Ուկրաինայից՝ ֆինանսավորման դիմաց
2026/04/29/ 12:07 -
MORUQ ECO SOLUTIONS
2026/04/29/ 12:00
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 28, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 28, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 27, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 27, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 26, 2026 Թ․