Բուքմեյքերական հարթակները ավելի քան 2 միլիարդ դոլարի խաղադրույք են ընդունել՝ կապված ԱՄՆ-Իրան հակամարտության հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով NBC News-ին։
Հեռուստաալիքը վերլուծել է խաղադրույքները Polymarket հարթակում, որտեղ հնարավոր է կանխատեսումներ անել, օրինակ՝ երբ Միացյալ Նահանգները կարող է հաջորդ հրթիռային հարվածը հասցնել Իրանին։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Թեհրանի և Վաշինգտոնի պատվիրակությունները բանակցություններ էին անցկացրել Իսլամաբադում, սակայն չեն հասել համաձայնության հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցում։
Ապրիլի 21-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր Իրանի հետ հրադադարի ռեժիմը երկարաձգելու մտադրության մասին։

