Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management
Լուրեր |
Գարեջուր արտադրող ընկերության բաժնետոմսերը նվազել են 10%-ով, քանի որ առաջին կիսամյակի շահույթի աճը չի արդարացրել վերլուծաբանների սպասելիքները. գրանցվել է 12.5% աճ` կանխատեսված 13.2%-ի փոխարեն: Գարեջրի վաճառքները նույնպես սպասվածից քիչ են աճել՝ 2.1% 3.2%-ի փոխարեն:Heineken-ը հայտնել է 95 միլիոն եվրոյի վնասի մասին, որը հիմնականում պայմանավորված է չինական CR Beer գարեջրագործական ընկերությունում իր 874 միլիոն եվրո ներդրման արժեզրկմամբ: Ըստ ընկերության՝ արժեզրկումը պայմանավորված է CR Beer-ի բաժնետոմսերի գնի անկմամբ՝ Չինաստանում սպառողների պահանջարկի նվազման հետևանքով: Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը հուլիսի 29-ի դրությամբ կազմել է 82 եվրո:
Hugo Boss-ը հաստատել է երկրորդ եռամսյակի եկամտի 42% անկումը և նշել, որ կենտրոնանում է ծախսերի կրճատման վրա՝ առաջիկա եռամսյակներում շահութաբերությունը բարձրացնելու նպատակով:Գերմանական նորաձևության տունն անցյալ ամիս նվազեցրել է իր տարեկան կանխատեսումները. տնտեսական և աշխարհաքաղաքական մարտահրավերները բացասական են ազդում համաշխարհային պահանջարկի վրա:
Ներկայումս լյուքս դասի ապրանքների ոլորտը պայքարում է ցածր վաճառքների դեմ. գնաճից տուժած սպառողները կրճատում են դիզայներական նորաձևության վրա կատարվող ծախսերը: Hugo Boss-ի մեկ բաժնետոմսի արժեքը օգոստոսի 1-ի դրությամբ կազմել է 39 եվրո։
Toyota Motor-ը հայտնել է առաջին կիսամյակում շահույթի 17% աճի մասին՝ պայմանավորված ծախսերի նվազմամբ և իենի ցածր փոխարժեքով, ինչը փոխհատուցել է վաճառքի և արտադրության ծավալների կրճատումը: Աշխարհի ամենաշատ վաճառքներն ունեցող ավտոարտադրողը հայտնել է, որ շահույթը երեք ամիսների ընթացքում մինչև հունիսը կազմել է 1.3 տրիլիոն իեն (8.70 միլիարդ դոլար):Չնայած դրան, սա ամենացածր ցուցանիշն է եղել վերջին յոթ եռամսյակների ընթացքում և ընկերության բաժնետոմսերը նվազել են գրեթե 9%-ով: Toyota Motor-ը վերջերս որոշ խնդիրներ էր ունեցել նաև սերտիֆկացման հետ կապված՝ արտադրանքի անվտանգության և որակի առումով, ինչն ազդել էր հեղինակության վրա: Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը օգոստոսի 1-ի դրությամբ կազմել է 179 ԱՄՆ դոլար:
ԴԻՄԵՔ ՄԵԶ՝
Limitlessam.com
[email protected]
+374 11 888 118
Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:
Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Ապրիլի 18-ի կարևոր լուրերը
2026/04/18/ 20:04 -
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ․ ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
2026/04/18/ 17:42 -
Հայաստանը լինելու է աշխարհի թոփ 5 երկրների ցուցակում՝ GPU-ների թվով․ Ռև Լեբարեդյան
2026/04/18/ 16:50 -
Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվել
2026/04/18/ 16:48 -
ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ
2026/04/18/ 16:38 -
ՀՀ ՆԳՆ նվագախումբը բացեց 5-րդ Career City Fest-ը
2026/04/18/ 14:26 -
Ապրիլի 17-ի կարևոր լուրերը
2026/04/17/ 20:00 -
Ապրիլի 17-ի բիզնես լուրերը
2026/04/17/ 19:19 -
Լոգիստիկայի խնդիրներ Հայաստանում․ ինչպես նոր հնարավորություններ ստեղծել արտահանումների համար
2026/04/17/ 17:17 -
Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է ներմուծվել ավելի քան 26 հազար տոննա ապրանք
2026/04/17/ 17:13
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ. ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
ԱՊՐԻԼԻ 17-Ի ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐԸ
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 17, 2026 Թ․
Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհին
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.