Հուլիսի 30-ի միջազգային առևտրի վիճակագրական ամփոփումը
Լուրեր |
Նավթի գները նվազել են
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հուլիսի 29-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 2.86%-ով և կազմել 75.42 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 2.82%-ով և կազմել 79.40 դոլար:
Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):
NYMEX. Թանկարժեք մետաղների գներ
Նյու-Յորքի NYMEX բորսայում հուլիսի 29-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.
Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.42%-ով և կազմել 2382.60 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.78%-ով և կազմել 27.99 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.64%-ով և կազմել 959.70 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):
LME. Գունավոր մետաղների գներ
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հուլիսի 29-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինն աճել է 0.81%-ով և կազմել 2289.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.12%-ով և կազմել 9111.00 դոլար, կապարի գինն աճել է 1.92%-ով և կազմել 2067.5 դոլար, նիկելի գինն աճել է 0.16%-ով և կազմել 15794.00 դոլար, անագի գինն աճել է 0.53%-ով և կազմել 29571.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.45%-ով և կազմել 2669.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 49361.44 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26625.00 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա:
Ամերիկյան ինդեքսներ
ԱՄՆ ֆոնդային բորսաներում հուլիսի 29-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.
Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.12%-ով և կազմել 40539.93 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.08%-ով և կազմել 5463.54 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.07%-ով և կազմել 17370.20 կետ:
Եվրոպական ինդեքսներ
Եվրոպական ֆոնդային բորսաներում հուլիսի 29-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.53%-ով և կազմել 18320.67 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.98%-ով և կազմել 7443.84 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.08%-ով և կազմել 8292.35 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 3.99%-ով և կազմել 1057.99 կետ:
b24.am Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Կվերացվի 300 հազար դրամի պետական տուրքը անտառատնկում իրականացնող կազմակերպությունների համար
2026/04/30/ 16:46 -
ՍԱՏՄ-ն ստուգումներ է սկսել «Ջերմուկ գրուպ»-ում
2026/04/30/ 16:43 -
Եվրախորհրդարանը բացարձակ մեծամասնությամբ ընդունեց Հայաստանին սատարող բանաձևը
2026/04/30/ 16:26 -
170 միլիարդ դոլարի ներդրում Հայաստանում․ ինչ ուղղությամբ են ծախսվելու գումարները․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
2026/04/30/ 16:06 -
Սկսվում է Պարսից ծոցի պատմության նոր գլուխը․ Խամենեի
2026/04/30/ 16:05 -
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը
2026/04/30/ 16:01 -
Հայաստանում կբարձրացվի բանկերի բաժնետերերի շահութահարկը․ որն է հիմնական նպատակը
2026/04/30/ 15:50 -
Տեխնոհսկաները 2026 թվականին ԱԲ-ի վրա կծախսեն 725 մլրդ դոլար
2026/04/30/ 15:36 -
«Ջերմուկ»-ի ճգնաժամը Ռուսաստանում. արգելվել է ևս 1 մլն շշի վաճառքը
2026/04/30/ 14:29 -
2850 զինծառայող և նրանց ընտանիքներ կստանան բնակարաններ
2026/04/30/ 14:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․
«Լեսնոյ». Մի քանի տաղավարից հանգստի պահանջված վայր՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
ԱրարատԲանկի աջակցությամբ տեղի ունեցավ «Հիշողության կերպարանքները» 15-րդ հոբելյանական սեմինարը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 28, 2026 Թ․