Քաղաքաշինության մասնագետներն այժմ կարող են հավաստագրվել՝ անկախ կրթության և փորձի տարբերությունից
Լուրեր |
Քաղաքաշինության կոմիտեն տեղեկացնում է, որ մասնագետների հավաստագրման անցումային կարգում կատարվել է փոփոխություն։ Արդյունքում լուծվում է այն մասնագետների խնդիրը, որոնք, ունենալով կրթություն քաղաքաշինական գործունեության մեկ ոլորտում, սակայն փաստացի գործունեություն ծավալելով քաղաքաշինական մեկ այլ ենթաոլորտում, չէին կարողանում հավաստագրվել urban.e-gov.am հարթակում՝ որակավորման և աշխատանքային փորձի անհամապատասխանության պատճառով։
Հաշվի առնելով, որ խնդրին առնչվում էին ոլորտի բավական մեծ խումբ մասնագետներ՝ Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ փոփոխություն է կատարվել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի դեկտեմբերի 6-ի «Քաղաքաշինության գործունեության սուբյեկտների լիցենզիաների դասակարգման և պատասխանատու մասնագետների հավաստագրման անցումային կարգը հաստատելու մասին» N 15-Ն հրամանում։
Երկրորդ հավելվածի 4-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ սահմանվել է, որ եթե հայտատուն հանդիսանում է պատասխանատու մասնագետ և ունի «Քաղաքաշինության մասին» օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված քաղաքաշինական գործունեության տեսակին և ենթատեսակին համապատասխան հայցվող համապատասխան ենթաոլորտում աշխատանքային 10 տարվա փորձառություն և համապատասխան որակավորում (բազային կրթություն), ապա կարող է քաղաքաշինության բնագավառի պետական ծառայությունների միասնական urban.e-gov.am հարթակի միջոցով դիմել պատասխանատու մասնագետի կարգի շնորհման և հավաստագրման համար ( https://urban.e-gov.am/.../4ab6f30b-13e1-48fc-aa7d.../info )։
Օրինակ՝ «Ավտոմոբիլային ճանապարհներ» մասնագիտությամբ դիպլոմ ունեցող մասնագետն արդեն կկարողանա դիմել իր աշխատանքային փորձին համապատասխան մեկ այլ ենթատեսակի, օրինակ՝ բնակելի, հասարակական և արտադրական կառույցների շինարարության հավաստագիր ստանալու համար։
Հայտը լրացնելիս «Կրթություն» բաժնում պետք է ընտրել «Բազային» տարբերակը։
Կարևոր է նշել, որ անցումային կարգով հավաստագրվելու հնարավորությունը ստանալուց հետո արդեն հաջորդ շրջափուլի հավաստագիրը ստանալու համար մասնագետները պետք է վերաորակավորում անցնեն՝ ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 4-ի N 478-Ն որոշմամբ հաստատված վերաորակավորման կարգի համաձայն ( https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191494 )։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
BRAND: AGHVORIK
2026/04/17/ 11:52 -
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հայտնի են հասցեները
2026/04/17/ 11:44 -
ԱԺ նախագահը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ
2026/04/17/ 11:42 -
Արդար, թափանցիկ և թվային ապագա․ ՊԵԿ նախագահը հանդիպել է հարկ վճարողների հետ
2026/04/17/ 11:22 -
ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի դեմ «Տնտեսական զայրույթ» գործողության մեկնարկի մասին
2026/04/17/ 11:19 -
ԵՄ-ը պատրաստվում է ընդունել ՌԴ դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
2026/04/17/ 11:15 -
Ապրիլի 18-ին Հայաստանում կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված հուշարձանների միջազգային օրվան
2026/04/17/ 11:09 -
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
2026/04/17/ 10:32 -
Ապրիլի 16-ի կարևոր լուրերը
2026/04/16/ 20:00 -
Ապրիլի 16-ի բիզնես լուրերը
2026/04/16/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ․
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում
Սևանում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ԿԲ ցուցահանդեսը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․