ԴիջիԹեք էքսպո 2024-ը մոտ է, սկսվել է ստարտափ (startup) ընկերությունների գրանցումը
Լուրեր |
Տեխնոլոգիական տոնը՝ ԴիջիԹեք էքսպո 2024-ն այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 4-6-ը Մերիդիան էքսպո կենտրոնում։
Տեխնոլոգիական ցուցահանդեսն աննախադեպ կլինի մասնակիցների թվով՝ կներկայացվեն տարբեր ոլորտի 150-ից ավելի ընկերություններ Հայաստանից և այլ երկրներից։ Ընդլայնվել է ցուցասրահի տարածքը և դարձել 8000քմ։ Ընկերությունների գրանցումն ընթացքի մեջ է, ԴիջիԹեք էքսպո 2024-ին տաղավարային տարածք ամրագրելու համար անհրաժեշտ է գրանցվել digitec.am կայքի միջոցով։
Այս տարի տեխնոլոգիական ցուցահանդեսը կառանձնանա նաև սկսնակ և փոքր՝ ստարտափ ընկերությունների մասնակցության քանակով։ Ավելի քան 80 ստարտափներ մասնակցության հնարավորություն կստանան, ցուցահանդեսին մասնակցության արտոնյալ պայմաններ ստանալու համար պետք է լրացնել այս հայտը։
«Առանձնացված հատուկ տարածք կունենանք ստարտափների համար, նույնիսկ ներկայացված կլինեն ընկերություններ, որոնք գաղափարի փուլում են։ Նպատակ ունենք հնարավորություն տալ նորաստեղծ թիմերին գտնել գործընկերներ կամ ներդրողներ իրենց գաղափարը կյանքի կոչելու և զարգացնելու համար։ ԴիջիԹեք ցուցահանդեսը դարձել է տեխնոլոգիական ընկերությունների համար օգտակար կապեր հաստատելու լավագույն հարթակը»,- ասում է ԱՏՁՄ-ից ԴիջիԹեքի ղեկավար Խաչատուր Հակոբյանը։
Ինչպես անցած տարի, այս տարի ևս կանցկացվի DigiTec Startup Elevator-ը, որի միջոցով ստարտափները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց գաղափարը, ապրանքը կամ ծառայությունը հրեշտակ ներդրողներին։ Սա վերելակային ելույթի (elevator pitch) հայտնի մոդելն է, որը ենթադրում է գաղափարի ներկայացումը վերելակով երթևեկելու ընթացքում, սովորաբար այն տևում է մեկ րոպե։
Ցուցահանդեսի ընթացքում կանցկացվեն նաև այլ ֆորմատներով 5-ից ավելի միջոցառումներ՝ պանելային քննարկումներ, տեխնոլոգիական զրույցներ և այլն։
Այցելուների համար ցուցահանդեսը լինելու է անվճար, բայց պարտադիր կլինի գրանցումը։
ԴիջիԹեք ցուցահանդեսն ամենամյա միջոցառում է, որն իրականացնում է Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԱՏՁՄ) 2005 թվականից՝ համախմբելով Հայաստանի և աշխարհի տեխնոլոգիական ներուժը, ներկայացնելով ոլորտի զարգացումներն ու հեռանկարները։ Այս տարի ԱՏՁՄ-ն հյուրընկալում է նաև WCIT-ին՝ նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը, որը կանցկացվի հոկտեմբերի 4-7-ը: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Մի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն է
2026/04/10/ 22:23 -
Ապրիլի 10-ի կարևոր լուրերը
2026/04/10/ 22:15 -
Գրավիչ առաջարկներ ու հատուկ պայմաններ․ Armenian Leasing Company
2026/04/10/ 21:09 -
ԱրարատԲանկը Leasing EXPO 2026-ին՝ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկով
2026/04/10/ 20:31 -
Leasing Expo 2026. բոլոր սարքավորումները՝ մեկ հարթակում
2026/04/10/ 19:46 -
Բացահայտվել են «հուշանվեր» թղթադրամներով խարդшխության դեպքեր
2026/04/10/ 19:28 -
Գաբալայում մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ-ադրբեջանական կլոր սեղան-քննարկումը
2026/04/10/ 18:13 -
Ողբերգական վթարից տուժած 3 անչափահաս տեղափոխվել է Երևան. 1-ը Երևան է տեղափոխվում ուղղաթիռով
2026/04/10/ 17:55 -
ՀՀ ընտրական օրենսգիրքը շատ ազատական է, ԿԸՀ-ն չի կարող իր հայեցողությամբ մերժել որևէ քաղաքական ուժի գրանցումը. Հովակիմյան
2026/04/10/ 17:52 -
Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր
2026/04/10/ 17:47
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԱրարատԲանկը Leasing EXPO 2026-ին՝ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկով
Գրավիչ առաջարկներ ու հատուկ պայմաններ․ Armenian Leasing Company
Leasing Expo 2026. բոլոր սարքավորումները՝ մեկ հարթակում
Converse SME. Կոնվերս Բանկը բիզնեսի ընդլայնման աջակից
Doing Digital Forum 2026․ միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները