Ներդրումային ոլորտն այսօր 25.06.2024
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Երկուշաբթի ամերիկյան ինդեքսները փակվել են խառը մակարդակով՝ Dow Jones Industrial Average-ն ավելացել է 0,67%-ով հասնելով 39411,21 կետի։ S&P 500-ը կորցրել է 0,36% հասնելով 5445,14 կետի։ Երեքշաբթի S&P 500-ի ինդեքսի ֆյուչերսները աճում են 0,05%-ով։
Ճապոնական Nikkei 225-ը ավելացել է 1,04%-ով հասնելով 39136 կետի, կորեական KOSPI-ն աճում է 0,35%-ով հասնելով 2774,27 կետի, չինական Shanghai Composite-ը կրճատվում է 0,72%-ով հասնելով 2941,85 կետի։
Մակրոէկոնոմիկա
1․ IFO-ի բիզնես միջավայրի ինդեքսը Գերմանիայի համար հունիսի արդյունքներով կազմել է 88,6 կետ։ Ցուցանիշը կանխատեսվածից ցածր է։
2․Չինաստանի առևտրի նախարարության տվյալների համաձայն, Չինաստանի տնտեսությունում արտերկրա ուղիղ ներդրումների ծավալը հունվարից մինչև մայիս կազմել է 412,5 մլն յուան ($56,81 մլրդ)(-28,2% Տ/Տ)։
Հանքարդյունաբերական շուկաներ
Այսօր ոսկու գինը երեկվա աճից հետո անկում է ապրում, թանկարժեք մետաղը մեկ ունիցայի դիմաց վաճառվում է մոտ $2325,0: Երկուշաբթի նավթային գնանշումները աճել են։ Այժմ Brent ապրանքանիշի նավթի գինը մեկ բարելի դիմաց $85,9-ից բարձր է, WTI-ի գինը մեկ բարելի դիմաց մոտ $81,6։
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1․ Պողպատի համաշխարհային ասոցիացիայի տվյալների համաձայն՝ Չինաստանում պողպատի արտադրությունը մայիսին աճել է 2,7% Տ/Տ մինչև 93 մլն տոննա։ Դրա հետ մեկտեղ Չինաստանում արտադրությունը հունիսից - մայիս կրճատվել է 1,4% Տ/Տ հասնելով 439 մլն տոննայի։ Ամբողջ աշխարհում մայիսին ձուլել են 165 մլն տոննա (+1,5% Տ/Տ)։ Հունիսից-մայիս արտադրությունը նույնն է մնացել՝ 793 մլն տոննա։
2․ Եվրահանձնաժողովը (ԵՀ) մեղադրել է ամերիկյան Apple-ին App Store-ում մրցակցությունը սահմանափակելու մեջ։ Կարգավորիչը նախնական հայտագրել էր, որ Apple-ը չի կատարում իր պարտականությունները, թվային շուկաների նոր օրեքնի համաձայն (DMA)։ Օրենքի համաձայն, ընկերությունը հավելված մշակողներին պետք է հնարավորություն տա օգտատերերին «ուղղորդել» դեպի կողմնակի ռեսուրսներ՝ առանց նրանցից փող գանձելու։ Եթե ընկերությունը մեղավոր ճանաչվի DMA-ի օրենքը խախտելու համար, նրան սպառնում է տուգանք համաշխարհային եկամուտի 10%-ի չափով։
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ԱՄՆ-ն բարձրացրել է Ադրբեջան մեկնելու նախազգուշացման մակարդակը
2026/03/13/ 15:53 -
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 45 անդամներ հանդես են եկել ՀՀ–ին տրամադրվող աջակցության ավելացման օգտին
2026/03/13/ 15:49 -
Ֆոնդային բորսաներում անկում է
2026/03/13/ 15:45 -
Ինչպես անվտանգ պահել անձնագրի և բանկային քարտերի լուսանկարները սմարթֆոնում
2026/03/13/ 15:39 -
Ռուսաստանում քաղցկեղով հիվանդ առաջին պացիենտները կարող են փորձարարական պատվաստանյութ ստանալ
2026/03/13/ 15:35 -
Մերձավոր Արևելքի հակամարտությունը ազդել է Գերմանիայում վառելիքի գների վրա
2026/03/13/ 15:31 -
Հորմուզի նեղուցի փակումը Պարսից ծոցի երկրներին արժեցել է 15.1 մլրդ դոլար
2026/03/13/ 15:27 -
Բեռնում բացվել է Հայաստանի ռեզիդենտ դեսպանությունը
2026/03/13/ 15:22 -
Զգուշացե‘ք հեռախոսազանգերից․ զեղծարարները նոր խարդախ սխեմա են կիրառում
2026/03/13/ 14:16 -
433 հայ մասնագետ է վերապատրաստվել ITEC ծրագրով․ Հայաստան–Հնդկաստան համագործակցությունը շարունակվում է
2026/03/13/ 13:36
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին