Հորմուզի նեղուցի փակումը Պարսից ծոցի երկրներին արժեցել է 15.1 մլրդ դոլար
Լուրեր |
Ամենալուրջ հետևանքները կարող է կրել Իրաքը։
Պարսից ծոցի երկրների նավթարդյունահանող ընկերությունները կորցրել են մոտ 15.1 միլիարդ դոլարի հասույթ Հորմուզի նեղուցով նավագնացության փակման պատճառով։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում կատարելով փորձագետներին։
Wood Mackenzie խորհրդատվական ընկերության հաշվարկներով՝ նեղուցի փաստացի փակումը ամենամեծ վնասը հասցրել է Սաուդյան Արաբիային, որը նավթի արտահանումից կորցրել է շուրջ 4.5 միլիարդ դոլար։
Qatar Energy ընկերությունը մարտի 2-11-ը կորցրել է մոտ 571 միլիոն դոլարի եկամուտ՝ նավթարդյունահանման դադարեցման պատճառով։
Փորձագետների գնահատմամբ՝ ամենալուրջ հետևանքները կարող է կրել Իրաքը, որի բյուջեի եկամուտների շուրջ 90 տոկոսը ձևավորվում է նավթարդյունահանումից։ Կատարն ու Քուվեյթը նույնպես կարող են բախվել բացասական ազդեցության, սակայն կարճաժամկետ հեռանկարում կարող են օգտվել իրենց սուվերեն ֆոնդերից։
FT-ի փոխանցմամբ՝ Հորմուզի նեղուցում արգելափակված նավթամթերքի և հեղուկացված բնական գազի ընդհանուր արժեքը կազմում է առնվազն 10.7 միլիարդ դոլար՝ ըստ Kpler վերլուծական ընկերության տվյալների։
Միջին հաշվով՝ նեղուցով օրական փոխադրվում էր շուրջ 1.2 միլիարդ դոլար արժողությամբ էներգառեսուրս։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Անն Հեթուեյը PEOPLE-ի կողմից ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կինը
2026/04/22/ 12:50 -
Իրանը հերքում է Ադրբեջանում Իսրայելի դեմ գործողությունների պատրաստման մասին պնդումները
2026/04/22/ 12:41 -
Ձերբակալվել է թմրանյութի ապօրինի շրջանառության մեջ կասկածվող անձ
2026/04/22/ 12:39 -
ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու սակագները փոփոխվել են․ որքան կկազմի վճարը
2026/04/22/ 12:24 -
BRAND: GAGAT
2026/04/22/ 12:10 -
Meta-ն աշխատակիցների համակարգիչներում տեղադրում է գործողությունները հետևող ծրագիր
2026/04/22/ 11:31 -
ԵՄ 26 երկիր պատրաստ է աջակցել Վրաստանի դեմ պատժամիջոցներին
2026/04/22/ 11:28 -
ԱՄՆ ՊՆ–ն խնդրել է 11.7 միլիարդ դոլար՝ «Չինաստանը զսպելու համար»
2026/04/22/ 11:25 -
2028-ից կենսաթոշակները չեն լինի սպառողական զամբյուղից ցածր․ վարչապետ
2026/04/22/ 11:23 -
«Հին Երևան»-ից` Եվրոպական դատարան. Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի. «Հետք»
2026/04/22/ 11:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․