2025 թվականին Հայաստան է այցելել 2.26 մլն զբոսաշրջիկ
Լուրեր |
Հայաստանի զբոսաշրջային պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են 2023 թվականին։
2025 թվականին Հայաստան է այցելել 2 263 642 զբոսաշրջիկ։ Տվյալը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կառավարության նիստի ընթացքում։
Նախարարի խոսքով՝ ցուցանիշը 2.5 տոկոսով գերազանցում է 2024 թվականի մակարդակը և 19.4 տոկոսով՝ 2019 թվականի նախահամաճարակային ցուցանիշը։ Միաժամանակ նշվել է, որ 2025 թվականին Ռուսաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը 216 հազարով պակաս է եղել՝ համեմատած 2023 թվականի հետ։
Այդ նվազումը մասամբ փոխհատուցվել է այլ երկրներից ժամանած զբոսաշրջիկների աճով։ Ըստ ներկայացված տվյալների՝ ոչ ռուսական շուկաներից Հայաստան է այցելել 166 հազարով ավելի զբոսաշրջիկ, ինչի արդյունքում ընդհանուր տարբերությունը կազմել է մոտ 50 հազար այց։
Նախարարի փոխանցմամբ՝ կառավարության զբոսաշրջային քաղաքականությունը միտված է շուկաների դիվերսիֆիկացմանը։ Եթե նախկինում Ռուսաստանի մասնաբաժինը ընդհանուր զբոսաշրջային հոսքում կազմում էր 52–53 տոկոս, ապա ներկայում այն նվազել է մինչև 41 տոկոս։ Նպատակ է դրված պահպանել այդ ծավալը՝ միաժամանակ ավելացնելով զբոսաշրջիկների հոսքը այլ երկրներից։
Նշվել է նաև, որ Հայաստանի զբոսաշրջային պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են 2023 թվականին։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/16 22:00
Փետրվարի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
-
Ով կգրավի Լուսինը․ Մասկն ու Բեզոսը մրցավազքի մեջ են մտել
2026/02/17/ 13:50 -
ՊՆ նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության համար
2026/02/17/ 12:11 -
Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը թողարկում է իր սեփական ապրանքանիշը՝ NOR11-ը
2026/02/17/ 11:56 -
Իրանը ցանկանում է գործարք կնքել. Թրամփ
2026/02/17/ 11:54 -
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման
2026/02/17/ 11:48 -
ՀՀ տնտեսությունը նոր փուլում է․ Համաշխարհային բանկի վերլուծությունը
2026/02/17/ 11:22 -
ՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձը (տեսանյութ)
2026/02/17/ 11:18 -
Փետրվարի 16-ի բիզնես լուրերը
2026/02/16/ 22:00 -
Փետրվարի 16-ի կարևոր լուրերը
2026/02/16/ 19:19 -
Հայաստանի ֆոնդային բորսայի և Ռուս-հայկական համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
2026/02/16/ 18:34
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 15, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 13, 2026 Թ․