2015 թվականին հիմնադրված ընկերությունը մոտ 5 տարի անց կանգնեց ընտրության առաջ՝ կամ
պահպանել նույն ծավալը, կամ փոխել ուղղությունը։ Որոշումը նորություն բերելն էր․ այդպես ստեղծվեց Hagartsin Dessert Bakery-ն։
Hagartsin Dessert
Bakery-ի հիմնադիր տնօրեն Ալինա Խաչատրյանը պատմում է, որ սկզբնական փուլում հեշտ չի
եղել։
«Սկզբում արտադրում
էինք խմորեղեններ, հետո քիչ-քիչ անցանք տորթերի։ Ամենաբարդը տորթերի ձևավորումն էր։
Չէր ստացվում, բայց անքուն գիշերների ու ծանր աշխատանքի շնորհիվ ստացվեց»,–ասում է
նա։
Այսօր արտադրամասում
պատրաստվում է մոտ 40 տեսակի խմորեղեն և 10 տեսակի տորթ՝ ծննդյան, կնունքի և հարսանեկան
պատվերներով։ Պատվերների առաքումն իրականացվում է ոչ միայն Դիլիջանում, այլև հարակից
բնակավայրերում։
Սակայն բիզնեսի աճը
միայն արտադրանքի բազմազանությամբ չի պայմանավորվում։ Կարևոր է նաև ֆինանսական կայուն
հենարանը։
«Կոնվերսը մեր լավագույն
գործընկերներից է համարվում։ Կոնվերսը մեզ օգնեց հիմնել այս արտադրամաս-խանութը»,–նշում
է Ալինա Խաչատրյանը։
Բիզնեսի զարգացման
հաջորդ քայլը արդեն պլանավորված է․
ընկերությունը մտադիր է խանութ-արտադրամասեր բացել նաև հարակից խոշոր բնակավայրերում։
Այստեղ նշում են՝ յուրաքանչյուր նոր քայլի հիմքում ոչ միայն գաղափարն ու աշխատասիրությունն
են, այլ նաև ֆինանսական հստակ պլանավորումը։
Երբ բիզնեսի կողքին
կանգնած է վստահելի ֆինանսական գործընկեր, զարգացման ծրագրերը դառնում են ոչ թե ցանկություն,
այլ իրականություն։
Ֆինանսավորումն իրականացվել
է Կոնվերս Բանկի` Կանայք բիզնեսում՝ Women In Business պրոդուկտի շրջանակում, որն աջակցում է կին ձեռնարկատերերին
և երաշխավորում կայուն տոկոսադրույք առաջին երեք տարիներին` դարձնելով բիզնեսի զարգացման
հաջորդ քայլերն
ավելի կանխատեսելի ու վստահելի։
conversebank.am, 010 511 211
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
*գովազդ

