IDBank-ի նոր մասնաճյուղը՝ Հրազդան քաղաքում
Լուրեր |
IDBank-ը նոր մասնաճյուղ ունի․ այս անգամ Բանկը հաճախորդների առջև իր դռներն է բացել Հրազդան քաղաքում։
IDBank-ը շարունակաբար աշխատում է ոչ միայն առցանց հարթակների հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ, այլև մասնաճյուղերի պատշաճ վերազինմամբ՝ ապահովելու համար հաճախորդների լավագույն փորձառությունը։
«Մենք մշտապես ձգտում ենք հաճախորդների համար որակյալ ու հարմարավետ ծառայություններ մատուցել․ հաշվի առնելով մեր հաճախորդների բազմաթիվ առաջարկները՝ որոշեցինք էլ ավելի ընդլայնել մեր մասնաճյուղային ցանցն ու նոր մասնաճյուղ բացել Հրազդան քաղաքի ամենաբանուկ հատվածում։ Սպասում ենք մեր հաճախորդներին արդեն նոր հասցեում», - ասում է IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։
«Մեր նոր մասնաճյուղի աշխատակիցները պատրաստ են սպասարկել հաճախորդներին՝ տրամադրելով անհրաժեշտ բոլոր ծառայությունները և կատարելով անկանխիկ գործարքներ, իսկ կանխիկով գործարքների համար մասնաճյուղում տեղադրված է տերմինալ և բանկոմատ․ վերջիններս հնարավորություն կտան արագ ու հարմարավետ կատարել բոլոր անհրաժեշտ գործարքները՝ ընդամենը մի քանի հպումով», - ասում է վաճառքների կազմակերպման վարչության ղեկավար Արթուր Քոչարյանը։
«Հրազդան» մասնաճյուղը գտնվում է Օգոստոսի 23 փողոց, 44/1 հասցեում։ Այս պահին IDBank-ն ունի արդեն 15 մասնաճյուղ՝ Երևանում, Էջմիածնում, Վանաձորում, Գյումրիում, Աբովյանում և Հրազդանում․ 15-րդ մասնաճյուղի պաշտոնական բացումը տեղի կունենա շուտով։
https://www.youtube.com/watch?v=-7TyxmF_mn4
IDBank-ից հիշեցնում են, որ բանկային բոլոր գործարքները կարելի է կատարել նաև առցանց՝ IDBanking.am առցանց հարթակով կամ Idram&IDBank հավելվածով․ վերջինս ունի անհպում QR-վճարումներ ընդունող վաճառակետերի ամենամեծ ցանցը Հայաստանում՝ ավելի քան 22․000 վաճառակետ, որոնցից 10․000-ում առկա է նաև Rocket Line 0% թվային ապառիկով վճարման հնարավորությունը։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Թրամփը ներկայացրել է Վաշինգտոնում հաղթական կամարի նախագիծ
2026/04/11/ 16:51 -
Ֆրանսիան անցնում է Linux-ի՝ նվազեցնելու տեխնոլոգիական կախվածությունը
2026/04/11/ 16:46 -
Apple-ը զբաղեցրել է ամենավաճառվող սմարթֆոնների թոփ-10-ի կեսը
2026/04/11/ 16:41 -
ԱՄՆ-ը ռազմավարական պահուստից 8.5 մլն բարել նավթ կհատկացնի ընկերություններին
2026/04/11/ 16:39 -
Արհեստական բանականությունը ավելացնում է կիբեռ ռիսկերը․ ինչպես վերացնել սպառնալիքները
2026/04/11/ 15:27 -
Մի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն է
2026/04/10/ 22:23 -
Ապրիլի 10-ի կարևոր լուրերը
2026/04/10/ 22:15 -
Գրավիչ առաջարկներ ու հատուկ պայմաններ․ Armenian Leasing Company
2026/04/10/ 21:09 -
ԱրարատԲանկը Leasing EXPO 2026-ին՝ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկով
2026/04/10/ 20:31 -
Leasing Expo 2026. բոլոր սարքավորումները՝ մեկ հարթակում
2026/04/10/ 19:46
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԱրարատԲանկը Leasing EXPO 2026-ին՝ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկով
Գրավիչ առաջարկներ ու հատուկ պայմաններ․ Armenian Leasing Company
Leasing Expo 2026. բոլոր սարքավորումները՝ մեկ հարթակում
Converse SME. Կոնվերս Բանկը բիզնեսի ընդլայնման աջակից
Doing Digital Forum 2026․ միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները