1,1 միլիոն ԱՄՆ դոլարի արտարժույթով գործարք Հայաստանի ֆոնդային բորսայում
Լուրեր |
Հունիսի 13-ին Հայաստանի ֆոնդային բորսայի արտարժույթի հարթակում առաջին անգամ` գրեթե 10 տարի անց, տեղի է ունեցել 1,1 միլիոն ԱՄՆ դոլարի արտարժույթի փոխարկում:
Նշենք, որ արտարժույթի հարթակը գործարկվել է սույն թվականի մայիսի 2-ից, և հնարավորություն է տալիս ավելի տեսանելի և շուկայական դարձնել դրամի արժեքը արտարժույթի նկատմամբ։
Հարթակում գործարքները իրականացվում են բացառապես նախնական դեպոնացման տարբերակով և անանուն՝ ապահովելով արժութային ռիսկի կառավարումը: Հարթակի գործարկումից հետո, ՀՖԲ-ի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը հանդիպում է ունեցել հայկական բանկերի և ներդրումային ընկերությունների ներկայացուցիչների հետ, պատմել հարթակի հետ կապված հեռանկարների և տեխնիկական հնարավորությունների մասին:
Ինչպես գիտենք, արտարժույթի շուկան վճռորոշ դեր է խաղում փողի շուկայում՝ հեշտացնելով միջազգային գործարքները և ներդրումները, ազդելով դրամավարկային քաղաքականության վրա և ապահովելով արժութային ռիսկի կառավարման մեխանիզմ:
Արտարժույթի շուկայի ակտիվությունը հանգեցնում է բիզնեսի զարգացմանը պետության սահմաններում և նրանից դուրս։ Այն գործիք է կայունացնելու պետության դրամավարկային քաղաքականությունը և կառավարելու արտարժութային ռիսկը` հաստատուն պահելով սեփական արժույթը։ Արտարժույթի շուկայի կարևոր դերերից մեկը իրացվելիության և գնի բացահայտման ապահովումն է։
Եթե արտարժույթի շուկան բարձր իրացվելի է և արժույթի գները արտացոլում են իրական ժամանակում առաջարկի և պահանջարկի պայմանները, ապա այն օգնում է բիզնեսին և ներդրողներին տեղեկացված որոշումներ կայացնել՝ հիմնվելով արժույթի ճշգրիտ գնահատումների վրա։ Նշենք, որ արտարժույթով վերջին գործարքը Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի էր ունեցել 2016 թվականին:
AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Թրամփը ներկայացրել է Վաշինգտոնում հաղթական կամարի նախագիծ
2026/04/11/ 16:51 -
Ֆրանսիան անցնում է Linux-ի՝ նվազեցնելու տեխնոլոգիական կախվածությունը
2026/04/11/ 16:46 -
Apple-ը զբաղեցրել է ամենավաճառվող սմարթֆոնների թոփ-10-ի կեսը
2026/04/11/ 16:41 -
ԱՄՆ-ը ռազմավարական պահուստից 8.5 մլն բարել նավթ կհատկացնի ընկերություններին
2026/04/11/ 16:39 -
Արհեստական բանականությունը ավելացնում է կիբեռ ռիսկերը․ ինչպես վերացնել սպառնալիքները
2026/04/11/ 15:27 -
Մի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն է
2026/04/10/ 22:23 -
Ապրիլի 10-ի կարևոր լուրերը
2026/04/10/ 22:15 -
Գրավիչ առաջարկներ ու հատուկ պայմաններ․ Armenian Leasing Company
2026/04/10/ 21:09 -
ԱրարատԲանկը Leasing EXPO 2026-ին՝ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկով
2026/04/10/ 20:31 -
Leasing Expo 2026. բոլոր սարքավորումները՝ մեկ հարթակում
2026/04/10/ 19:46
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԱրարատԲանկը Leasing EXPO 2026-ին՝ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկով
Գրավիչ առաջարկներ ու հատուկ պայմաններ․ Armenian Leasing Company
Leasing Expo 2026. բոլոր սարքավորումները՝ մեկ հարթակում
Converse SME. Կոնվերս Բանկը բիզնեսի ընդլայնման աջակից
Doing Digital Forum 2026․ միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները