Կոնվերս Բանկը միացել է UN Global Compact միջազգային նախաձեռնությանը
Լուրեր |
Կոնվերս Բանկը միացել է ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագիր» միջազգային նախաձեռնությանը (UN Global Compact)՝ հաստատելով հավատարմությունը պատասխանատու բիզնեսին և կայուն զարգացմանը:
«Գլոբալ պայմանագիր»-ն աշխարհի խոշորագույն կորպորատիվ կայունության նախաձեռնությունն է, որն իրականացվում է ՄԱԿ-ի անմիջական վերահսկողությամբ: Այն խրախուսում է բիզնեսի ռազմավարությունն ու գործողությունները ՄԱԿ-ի կայուն զարգացման առանցքային սկզբունքներին համապատասխանեցնելուն, որոնք բխում են ▪️ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից ▪️, ▪️ Շրջակա միջավայրի և զարգացման մասին ▪️ Ռիոյի հռչակագրից, Աշխատանքի միջազգային կազմակերպության ▪️ Աշխատանքի հիմնարար սկզբունքների և իրավունքների մասին ▪️ հռչակագրից և ՄԱԿ-ի ▪️ Կոռուպցիայի դեմ կոնվենցիայից ▪️:
Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ Անդրանիկ Գրիգորյանն ասել է. «Այս անդամակցությունն ամբողջությամբ համապատասխանում է Բանկի արժեքներին և առաքելությանը: Մենք հավատարիմ ենք «Գլոբալ պայմանագրի» սկզբունքները մեր կորպորատիվ ռազմավարության և առօրյա գործունեության մեջ ինտեգրելուն՝ նպաստելով հասարակության և շրջակա միջավայրի կայուն զարգացմանը»:
Որպես ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագրի» անդամ՝ Կոնվերս Բանկի գործունեության հիմնական ուղղություններն են լինելու.
- Խթանել շրջակա միջավայրի, կլիմայի, սոցիալական և բնապահպանական գործոնների նկատմամբ ավելի մեծ պատասխանատվությունը, զարգացնել և տարածել էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաները,
- Պահպանել աշխատանքի չափորոշիչները, վերագնահատել աշխատուժի և մարդկային կապիտալի ներուժը,
- Հարգել միջազգայնորեն հռչակված մարդու իրավունքների պաշտպանությունը և ապահովել դրանց պահպանումը յուրաքանչյուր աշխատակցի և հաճախորդի կողմից,
- Բոլոր հնարավոր եղանակներով պայքարել կոռուպցիայի դեմ:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Թրամփը ներկայացրել է Վաշինգտոնում հաղթական կամարի նախագիծ
2026/04/11/ 16:51 -
Ֆրանսիան անցնում է Linux-ի՝ նվազեցնելու տեխնոլոգիական կախվածությունը
2026/04/11/ 16:46 -
Apple-ը զբաղեցրել է ամենավաճառվող սմարթֆոնների թոփ-10-ի կեսը
2026/04/11/ 16:41 -
ԱՄՆ-ը ռազմավարական պահուստից 8.5 մլն բարել նավթ կհատկացնի ընկերություններին
2026/04/11/ 16:39 -
Արհեստական բանականությունը ավելացնում է կիբեռ ռիսկերը․ ինչպես վերացնել սպառնալիքները
2026/04/11/ 15:27 -
Մի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն է
2026/04/10/ 22:23 -
Ապրիլի 10-ի կարևոր լուրերը
2026/04/10/ 22:15 -
Գրավիչ առաջարկներ ու հատուկ պայմաններ․ Armenian Leasing Company
2026/04/10/ 21:09 -
ԱրարատԲանկը Leasing EXPO 2026-ին՝ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկով
2026/04/10/ 20:31 -
Leasing Expo 2026. բոլոր սարքավորումները՝ մեկ հարթակում
2026/04/10/ 19:46
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԱրարատԲանկը Leasing EXPO 2026-ին՝ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկով
Գրավիչ առաջարկներ ու հատուկ պայմաններ․ Armenian Leasing Company
Leasing Expo 2026. բոլոր սարքավորումները՝ մեկ հարթակում
Converse SME. Կոնվերս Բանկը բիզնեսի ընդլայնման աջակից
Doing Digital Forum 2026․ միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները