Ներդրումային ոլորտն այսօր 12.07.2024
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Ամերիկյան ինդեքսները հինգշաբթի փակվել են խառը մակարդակով՝ Dow Jones Industrial Average-ը ավելացել է 0,08%-ով և կազմել 39753,75 կետ: S&P 500-ը նվազել է 0,87%-ով և կազմել 5584,62 կետ։ S&P 500 ֆյուչերսները ուրբաթ աճում են 0,04%-ով։ Ճապոնական Nikkei 225-ն կորցնում է 1,07%՝ հասնելով 41204 կետի, Կորեական KOSPI-ն նվազում է 1,41%-ով՝ մինչև 2850,44 կետ: Չինական SHanghai Composite-ն ավելանում է 0,14%-ով և կազմում 2974,19 կետ:
Մակրոէկոնոմիկա
I․ Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ի աճը մայիսին ստացվել է կանխատեսվածից ավելի լավ և ամսական կտրվածքով կազմել 0,4%։ Միևնույն ժամանակ, արդյունաբերական արտադրանքն աճել է ընդամենը 0,2%-ով՝ 0,3% Ա/Ա ակնկալվող աճի փոխարեն։ II. Հունիսին Գերմանիայում սպառողական գների աճը ամսական կտրվածքով կազմել է 0,1%, իսկ տարեկան կտրվածքով` 2,2%:Ցուցանիշները եղել են կանխատեսման մակարդակի վրա։
II. ԱՄՆ-ում հունիսի վերջին գնաճը տարեկան կտրվածքով կազմել է 3% (կանխատեսումը՝ 3,1%), ամսական կտրվածքով գրանցվել է 0,1% Ա/Ա գնանկում (կանխատեսումը՝ +0,1%)։
Ապրանքային շուկաներ
Ոսկու գինն այսօր, բարձրանալուց հետո, կորցնում է արժեքը և մեկ ունիցայի դիմաց վաճառվում է $2406,1-ի սահմաններում։ Հինգշաբթի օրը նավթի գները կրկին աճում են: Brent ապրանքանիշի նավթի գինը $85,8 է՝ մեկ բարելի դիմաց, WTI ապրանքանիշի նավթի գինը՝ մոտ $83,1 մեկ բարելի դիմաց։
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
I. Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, չիպեր արտադրող Advanced Micro Devices (AMD) ֆիննական արհեստական ինտելեկտի (AI) ստարտափը կգնի 665 միլիոն դոլարով SiloAl-ը: Այն Եվրոպական միության ամենամեծ մասնավոր արհեստական լաբորատորիան է, որը AI լուծումներ է տրամադրում խոշոր կորպորացիաներին՝ Allianz-ին , Philips, Rolls-Royce, BMW և Unilever։ Սպասվում է, որ գործարքը կավարտվի 2024 թվականի երկրորդ կեսին։ Վճարումները կկատարվեն կանխիկ։
II. Delta Airlines-ի զուտ շահույթը երկրորդ եռամսյակում կազմել է $1,5 մլրդ (-11% Տ/Տ): Եռամսյակային հասույթը տարեկան կտրվածքով աճել է 5,4%-ով և կազմել $15,41 մլրդ։ Թռիչքի բեռնվածությունը նվազել է 1 տոկոսային կետով մինչև 87%: Երրորդ եռամսյակում ընկերությունն ակնկալում է եկամուտների աճ 2-4%-ի սահմաններում։
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Ապրիլի 18-ի կարևոր լուրերը
2026/04/18/ 20:04 -
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ․ ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
2026/04/18/ 17:42 -
Հայաստանը լինելու է աշխարհի թոփ 5 երկրների ցուցակում՝ GPU-ների թվով․ Ռև Լեբարեդյան
2026/04/18/ 16:50 -
Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվել
2026/04/18/ 16:48 -
ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ
2026/04/18/ 16:38 -
ՀՀ ՆԳՆ նվագախումբը բացեց 5-րդ Career City Fest-ը
2026/04/18/ 14:26 -
Ապրիլի 17-ի կարևոր լուրերը
2026/04/17/ 20:00 -
Ապրիլի 17-ի բիզնես լուրերը
2026/04/17/ 19:19 -
Լոգիստիկայի խնդիրներ Հայաստանում․ ինչպես նոր հնարավորություններ ստեղծել արտահանումների համար
2026/04/17/ 17:17 -
Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է ներմուծվել ավելի քան 26 հազար տոննա ապրանք
2026/04/17/ 17:13
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ. ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
ԱՊՐԻԼԻ 17-Ի ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐԸ
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 17, 2026 Թ․
Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհին
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.