Բանկային համակարգի շահույթը առաջին եռամսյակում 19%-ով աճել է
Լուրեր |
Հայաստանում գործող 18 բանկերը միասին 2024 թվականի առաջին եռամսյակում շուրջ 83 մլրդ դրամի զուտ շահույթ են ապահովել։ Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ բանկերի շահույթն աճել է 13.2 մլրդ դրամով կամ շուրջ 19%-ով։ Այս մասին են վկայում բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները։
Զուտ շահույթով առաջատարը «Արդշինբանկ»-ն է։ Այս տարվա առաջին եռամսյակում բանկը մոտ 25.4 մլրդ դրամի զուտ շահույթ է ստացել, որը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ մոտ 52%-ով աճել է։ Ամենամեծ շահույթ ապահոված եռյակում են «Ամերիաբանկ»-ը` 12.7 մլրդ դրամով և «Ինեկոբանկ»-ը՝ 7.5 մլրդ դրամով։
Ընդհանուր առմամբ, բոլոր 18 բանկերն առաջին եռամսյակը փակել են շահույթով։ 7-ի դեպքում, սակայն, շահույթի չափը նվազել է նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ։ Ամենամեծ շահույթ գրանցած բանկերի առաջին հնգյակում են «Ակբա բանկ»-ն ու «Կոնվերս բանկ»-ը։ Ամենացածր շահույթը «Բիբլոս բանկ Արմենիա»-ն է գրանցել։
Հիշեցնենք, որ 2023 թվականին Հայաստանում գործող 18 բանկերը միասին 230 մլրդ դրամի զուտ շահույթ են ապահովել։ 2022 թվականի համեմատ բանկային համակարգի շահույթը նվազել է 9.2%-ով։ Վերջին երկու տարիներին գրանցվող շահույթի ցուցանիշներն աննախադեպ են Հայաստանի բանկերի համար։ 2022 թվականի փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստան տեղափոխված ռուսաստանցիները դարձան հայկական բանկերի ռեկորդային շահույթի շարժիչ ուժը:
Բանկերի կողմից ոչ ռեզիդենտներին մատուցված ծառայություններն ու արտարժութային գործառնություններից ստացված եկամուտները էական հոսքեր ապահովեցին բանկերի համար։ Արդյունքում բանկերի շահույթը նշված տարում եռապատկվեց։ 2022 թվականից հետո ևս շահույթի առյուծի բաժինը ապահովվում է ոչ ռեզիդենտ հաճախորդների շնորհիվ։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/04 12:06
Մասկատից Երևան է տեղափոխվել 115 ուղևոր
«Օմանում ՀՀ դեսպանության անձնակազմը ներկա է եղել օդանավակայանում։
-
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
2026/03/04/ 14:16 -
«Երևան» երիտասարդական նվագախմբի երեխաները հատուկ չվերթով վերադարձել են Երևան
2026/03/04/ 14:10 -
Հույս ունենք՝ առաջիկայում Հայաստանից արտահանումներ կիրականացվեն երկաթուղով․ ՀՀ վարչապետ
2026/03/04/ 13:51 -
Բժշկություն և բիզնես․ HyeTalk
2026/03/04/ 12:31 -
Մասկատից Երևան է տեղափոխվել 115 ուղևոր
2026/03/04/ 12:06 -
ԱԺ-ն վավերացրեց 70,4 մլն եվրոյի վարկային համաձայնագիրը և ընդունեց մի շարք նախագծեր
2026/03/04/ 11:56 -
Փաշինյանն Կոբախիձե հանդիպում․ ինչ հարցեր են քննարկվել
2026/03/04/ 11:47 -
ՀՀ-ում խաղային ոլորտի վերաբերյալ անօրինական գովազդի տարածումն արգելված է
2026/03/04/ 11:44 -
Դուբայի տնտեսությունը մեկ րոպեում մոտ 1 մլն դոլար է կորցնում օդանավակայանի պարապուրդի պատճառով
2026/03/04/ 11:42 -
Երևանի քաղաքապետը բանկերի ղեկավարներին է ներկայացրել Երևանի քաղաքաշինական ներդրումային ծրագրերը
2026/03/04/ 11:32
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 3, 2026 Թ․
Նոր բրենդներ ՀՀ շուկայում․ «ՖՐԻ ՍԹԱՅԼ»
ԱՆՈՒՆԱ․ միջազգային հնարավորությունները՝ վերահսկելի և վստահելի ձևաչափով