ՀՀ-ում խաղային ոլորտի վերաբերյալ անօրինական գովազդի տարածումն արգելված է
Լուրեր |
ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ վերջին շրջանում մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել է, որ աճել են սահմանված արգելքների շրջանցման փորձերը։
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հայաստանում արգելվում է շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, խաղատան, խաղասրահի, վիճակախաղի (այդ թվում՝ տոտալիզատորի), ինչպես նաև դրանց կազմակերպիչների վերաբերյալ ցանկացած տեսակի գովազդ։ Օրենսդրության համաձայն՝ գովազդի տեղադրումը թույլատրվում է բացառապես համապատասխան կազմակերպչի պաշտոնական կայքում և խաղատների, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, տոտալիզատորի (խաղասրահի, բուքմեյքերային գրասենյակի) շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա։ Կոմիտեն ընդգծում է, որ տվյալ իրավակարգավորման խստագույն պահպանումը պարտադիր պահանջ է։
ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ վերջին շրջանում մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել է, որ աճել են սահմանված արգելքների շրջանցման փորձերը։ Գովազդի արգելքը շրջանցվում է տարբեր մեխանիզմներով։
«Եվ այսպես՝ սոցիալական ցանցերի օգտատերերի, բլոգերների, հայտնի մարզիկների, երգիչների կամ շոու բիզնեսի այլ ներկայացուցիչների կողմից պարբերաբար տարածվում են անուղղակի և քողարկված գովազդային բնույթի նյութեր։
Մասնավորապես՝
հանրային միջոցառումների ընթացքում կազմակերպվում են արարողակարգային գործողություններ, որոնց ընթացքում տեսանելիորեն ցուցադրվում են խաղային արտադրանք արտադրողի կամ կազմակերպչի անվանումները.
հանրային դեմքերը հագնում են հագուստ, կրում աքսեսուարներ կամ այլ պարագաներ՝ խաղային գործունեություն իրականացնող կազմակերպիչների անվանումներով կամ տարբերանշաններով.
տեսանյութերը, երաժշտական հոլովակները կամ այլ տեսալսողական նյութերը նկարահանվում են խաղատների կամ խաղասրահների տարածքներում՝ ընդգծված բրենդավորմամբ, և հետագայում տարածվում են հանրային հարթակներում։
ՊԵԿ-ը մատնանշում է, որ համացանցում զգալիորեն աճել են նաև այն դեպքերը, երբ օտարերկրյա պետություններում գործող կայքերն իրենց խաղային գործունեությունը գովազդում են ՀՀ տարածքում՝ ծառայություններ առաջարկելով ՀՀ քաղաքացիներին։ Գովազդի արգելքը շրջանցվում է տարբեր մեխանիզմներով, այդ թվում՝ անուղղակի գովազդային հաղորդագրությունների, թվային հարթակներում բոնուսային խթանող առաջարկների և քողարկված այլ ձևաչափերով։ Կոմիտեն կրկին շեշտում է, որ օտարերկրյա պետությունում լիցենզավորված լինելը չի ազատում տվյալ կազմակերպություններին կամ նրանց ներկայացուցիչներին ՀՀ տարածքում գործող օրենսդրության պահպանման պարտավորությունից։
Ի դեպ, Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված խաղային գործունեությամբ զբաղվող ընկերությունները ևս փորձում են տարատեսակ մեխանիզմների կիրառմամբ շրջանցել գովազդի արգելքը։
Կոմիտեն նախազգուշացնում է, որ խաղային ոլորտի գովազդն, իր բովանդակությամբ և մատուցման ձևաչափով, առաջացնում է արագ շահույթի խաբուսիկ պատկերացում՝ թերագնահատելով հնարավոր կորուստներն ու կախվածության զարգացման ռիսկերը։
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ուղղակի կամ անուղղակի ձևերով օրենսդրական արգելքի շրջանցումը՝ ներառյալ միջնորդավորված, քողարկված կամ թվային տեխնոլոգիաների կիրառմամբ, ենթակա է իրավական գնահատման և առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։ Կոմիտեն հորդորում է՝ Հայաստանի Հանրապետության տարածքում խստագույնս պահպանել «Գովազդի մասին» ՀՀ օրենքի պահանջները, իսկ գովազդի արգելքի շրջանցման ցանկացած դեպքի մասին տեղեկացնել վերահսկող մարմնին (ՊԵԿ-ին)՝ 010 30-42-92 կամ 010-30-42-91 հեռախոսահամարներով»,- ասվում է հաղորդագրությունում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/04 12:06
Մասկատից Երևան է տեղափոխվել 115 ուղևոր
«Օմանում ՀՀ դեսպանության անձնակազմը ներկա է եղել օդանավակայանում։
-
Բժշկություն և բիզնես․ HyeTalk
2026/03/04/ 12:31 -
Մասկատից Երևան է տեղափոխվել 115 ուղևոր
2026/03/04/ 12:06 -
ԱԺ-ն վավերացրեց 70,4 մլն եվրոյի վարկային համաձայնագիրը և ընդունեց մի շարք նախագծեր
2026/03/04/ 11:56 -
Փաշինյանն Կոբախիձե հանդիպում․ ինչ հարցեր են քննարկվել
2026/03/04/ 11:47 -
ՀՀ-ում խաղային ոլորտի վերաբերյալ անօրինական գովազդի տարածումն արգելված է
2026/03/04/ 11:44 -
Դուբայի տնտեսությունը մեկ րոպեում մոտ 1 մլն դոլար է կորցնում օդանավակայանի պարապուրդի պատճառով
2026/03/04/ 11:42 -
Երևանի քաղաքապետը բանկերի ղեկավարներին է ներկայացրել Երևանի քաղաքաշինական ներդրումային ծրագրերը
2026/03/04/ 11:32 -
Իսպանիան կոչ է անում ԱՄՆ-ին հարգել միջազգային իրավունքը և առևտրային համաձայնագրերը
2026/03/04/ 11:28 -
ԱՄՆ-ն ռազմական գործողություններ է սկսել նաև Էկվադորում
2026/03/04/ 11:24 -
Աֆղանստանի քաղաքացիների երկու խումբ փորձել է Իրանից անօրինական մուտք գործել Հայաստան
2026/03/04/ 11:21
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Բժշկություն և բիզնես․ HyeTalk
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 3, 2026 Թ․
Նոր բրենդներ ՀՀ շուկայում․ «ՖՐԻ ՍԹԱՅԼ»
ԱՆՈՒՆԱ․ միջազգային հնարավորությունները՝ վերահսկելի և վստահելի ձևաչափով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 2, 2026 Թ․