Ներդրումային ոլորտն այսօր 3.06.2024
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Ուրբաթ օրը ամերիկայն ինդեքսները փակվել են դրական՝ Dow Jones Industrial Average-ն աճել է 1,57%-ով հասնելով մինչև 38708,12 կետի։ S&P 500-ը ավելացել է 0,82%-ով հասնելով 5278,20 կետի։ S&P 500-ի ինդեքսի ֆյուչերսները երկուշաբթի աճում են 0,19%-ով։
Ճապոնական Nikkei 225-ը ավելանում է 0,54%-ով հասնելով 38938 կետի, կորեական KOSPI-ն ավելացել է 1,69%-ով հասնելով 2681,16 կետի, չինական Shanghai Composite-ը կորցնում է 0,59% հասնելով 3068,43 կետի։
Մակրոէկոնոմիկա
1․ Եվրոզոնայում 2024 թվականի մայիսին սպառողական գների աճն արագացել է և տարեկան կտրվածքով կազմել է 2,6%: Վերլուծաբաններն ակնկալում էին 2,5% Տ/Տ ցուցանիշ։
2․ Գերմանիայում մանրածախ վաճառքը մայիսին սպասվածից ավելի է նվազել հասնելով 1,2% Ա/Ա։ Շուկան կանխատեսում էր ընդհամենը 0,2% Ա/Ա անկում։
3․ Չինաստանի արդյունաբերական PMI-ը մայիսին բարձրացել է մինչև 51,7 կետ (+0,6% Ա/Ա)։
4․ ՆԱԵԿ+-ը որոշել է երկարաձգել ամբողջ 2025 թվականին նավթի արդյունահանման կրճատման համաձայնագիրը։
Հանքարդյունաբերական շուկաներ
Ոսկու գինը նվազում է, մեկ ունիցայի դիմաց վաճառվելով $2318,34: Նավթային գնանշումները ուրբաթ նվազել են։ Այժմ Brent ապրանքանիշի նավթի գինը մեկ բարելի դիմաց $81,0-ից ցածր է, WTI-ի գինը մեկ բարելի դիմաց $76,7։
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1․ Boeing-ը ԱՄՆ-ի դաշնային ավիացիոն վարչությանը (FAA) ներկայացրել է իր անվտանգության և որակի կառավարման ծրագիրը: Ի պատասխան՝ FAA-ը հայտարարեց, որ միևնույն է շարունակելու է ուժեղացված վերահսկողություն ապահովել և սահմանափակել ինքնաթիռների արտադրությունը։
2․ STMicroelectronics, Եվրոպայում խոշորագույն կիսահաղորդակչային մասեր մշակող և արտադրող ընկերությունը, Իտալիայում 5 մլրդ եվրո արժողությամբ գործարան կկառուցի։ STMicro-ն ակնկալում է, որ նոր գործարանը 2026 թվականից կսկսի արտադրությունը և դուրս կգա ամբողջ հզորության արդեն 2033 թվականից։
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Ապրիլի 18-ի կարևոր լուրերը
2026/04/18/ 20:04 -
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ․ ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
2026/04/18/ 17:42 -
Հայաստանը լինելու է աշխարհի թոփ 5 երկրների ցուցակում՝ GPU-ների թվով․ Ռև Լեբարեդյան
2026/04/18/ 16:50 -
Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվել
2026/04/18/ 16:48 -
ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ
2026/04/18/ 16:38 -
ՀՀ ՆԳՆ նվագախումբը բացեց 5-րդ Career City Fest-ը
2026/04/18/ 14:26 -
Ապրիլի 17-ի կարևոր լուրերը
2026/04/17/ 20:00 -
Ապրիլի 17-ի բիզնես լուրերը
2026/04/17/ 19:19 -
Լոգիստիկայի խնդիրներ Հայաստանում․ ինչպես նոր հնարավորություններ ստեղծել արտահանումների համար
2026/04/17/ 17:17 -
Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է ներմուծվել ավելի քան 26 հազար տոննա ապրանք
2026/04/17/ 17:13
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ. ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
ԱՊՐԻԼԻ 17-Ի ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐԸ
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 17, 2026 Թ․
Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհին
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.