ԱրարատԲանկը մանկական աղոթագրքեր է նվիրել հիվանդությունների դեմ պայքարող երեխաներին
Լուրեր |
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի առթիվ ԱրարատԲանկն իր սոցիալական պատասխանատվության շրջանակում հերթական ծրագիրն է կյանքի կոչել։ Բանկը «Սիթի Օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի շահառու երեխաներին մանկական աղոթագրքեր է նվիրել։
Առաջին տարին չէ, որ ԱրարատԲանկը համագործակցում է «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի հետ և միանում հիմնադրամի՝ քաղցկեղով հիվանդ երեխաներին բուժելու ջանքերին։
Աղոթագրքի թիրախային լսարանը 5-8 տարեկան երեխաներն են։ Փոքր տարիքից ծնող-երեխա կապը ճանաչողական առումով մեծ է, և երեխան շատ է հարցերով դիմում իր մայրիկին և մայրն է, որ ծանոթացնում է երեխային աշխարհի հետ, պատասխանում հարցերի, պարզ բառերով աղոթել սովորեցնում։
«Այս նախաձեռնութամբ Բանկը հիմնադրամի հոգածության ներքո միասնության և հույսի պահին կանգնում է քաղցկեղի և արյան չարորակ հիվանդությունների դեմ պայքարող երեխաների կողքին։ Ի դեպ, վերջերս ԱրարատԲանկում ձևավորվել է նաև ութ աշխատակցից բաղկացած ինտելեկտուալ թիմ, որն օրեր առաջ մասնակցել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» բարեգործական առաջնությանը և գումարն ուղղել քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը։ Սա հերթական անգամ ընդգծում է Բանկի կողմից սոցիալական պատասխանատվություն ստանձնելու կարևորությունը», - նշել է Գործադիր տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական Աննա Ալլահվերդյանը։
https://youtu.be/ZOKveXSg2Og
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Ապրիլի 18-ի կարևոր լուրերը
2026/04/18/ 20:04 -
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ․ ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
2026/04/18/ 17:42 -
Հայաստանը լինելու է աշխարհի թոփ 5 երկրների ցուցակում՝ GPU-ների թվով․ Ռև Լեբարեդյան
2026/04/18/ 16:50 -
Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվել
2026/04/18/ 16:48 -
ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ
2026/04/18/ 16:38 -
ՀՀ ՆԳՆ նվագախումբը բացեց 5-րդ Career City Fest-ը
2026/04/18/ 14:26 -
Ապրիլի 17-ի կարևոր լուրերը
2026/04/17/ 20:00 -
Ապրիլի 17-ի բիզնես լուրերը
2026/04/17/ 19:19 -
Լոգիստիկայի խնդիրներ Հայաստանում․ ինչպես նոր հնարավորություններ ստեղծել արտահանումների համար
2026/04/17/ 17:17 -
Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է ներմուծվել ավելի քան 26 հազար տոննա ապրանք
2026/04/17/ 17:13
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ. ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
ԱՊՐԻԼԻ 17-Ի ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐԸ
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 17, 2026 Թ․
Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհին
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.