Հայաստանի ՀՆԱ աճն այս տարի կգերազանցի բոլոր կանխատեսումները
Լուրեր |
Եվրասիական զարգացման բանկը հրապարակել է Մակրոտնտեսական զեկույց, որում ամփոփվել են 2022 թվականի առաջին կիսամյակում բանկի անդամ երկրների տնտեսական զարգացման արդյունքները։ Զեկույցում նշվում է այս տարվա երկրորդ եռամսյակում բանկի անդամ երկրներում տնտեսական իրավիճակի տարբերվող զարգացումը։ Ռուսաստանի եւ Բելառուսի տնտեսությունները ենթարկվել են ուժեղ պատժամիջոցների ճնշմանը, ինչը հանգեցրել է գործարար ակտիվության նվազմանը։ Իր հերթին, Ղազախստանում, Հայաստանում եւ Ղրղզստանում տնտեսական ակտիվությունն ուժեղ դինամիկա է դրսեւորել։ Զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսությունն առավել մեծ դինամիկա է ցույց տալիս։ 5 ամսվա ընթացքում երկրի տնտեսական ակտիվությունն աճել է 10,2%-ով։ Հաջող զբոսաշրջային սեզոնը եւ Ռուսաստանի քաղաքացիների կողմից սպառողական պահանջարկի ընդլայնումը նպաստում են երկրի տնտեսությանը: Հաշվի առնելով սպասվածից ավելի ուժեղ երկրորդ եռամսյակը՝ Հայաստանի ՀՆԱ աճն այս տարի կգերազանցի բոլոր կանխատեսումները։ Միևնույն ժամանակ այդ երկրներում գնաճը շարունակում է բարձր մնալ, սակայն արձանագրվել են կայունացման նշաններ։ Հունիսի արդյունքներով տարածաշրջանում սպառողական գների աճը ԵԱԶԲ վերլուծաբանները գնահատում են 15,2%: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Մեկ օրում հայտնաբերվել են 9 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ
2026/03/03/ 15:02 -
Հայաստանը դառնում է ներդրողների համար գրավիչ ուղղություն. ՏԿԵ նախարարը հարցազրույցը՝ Los Angeles Times-ին
2026/03/03/ 13:27 -
«Մեծ ալիքը» դեռ առջևում է և կլինի շատ շուտով. Թրամփ
2026/03/03/ 13:01 -
Մարտի 5-ից հետո կենսաթոշակ կամ նպաստ ստանալու համար բանկի ընտրությունը կիրականացվի ինքնաշխատ
2026/03/03/ 12:59 -
Մեկնարկում է բազմաբնակարան շենքերի կառավարիչների վերապատրաստման գործընթացը
2026/03/03/ 12:55 -
Համաշխարհային բանկը 70,4 մլն եվրոյի վարկ կտրամադրի Հայաստանին
2026/03/03/ 12:11 -
Մարտի 4-ին Մասկատ-Երևան չվերթի տոմսեր ունեցողիները անվճար կտեղափոխվեն Մասկատ. ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն
2026/03/03/ 12:10 -
Գործարար Ումար Ջաբրաիլովի ինքնասպանությունը․ ինչ է հայտնի հանգամանքների մասին
2026/03/03/ 11:58 -
Հորմուզի նեղուց․ ինչու այն կենսական նշանակություն ունի նավթի մատակարարումների համար
2026/03/03/ 11:48 -
Դպրոցականների շրջանում համատարած թմրամիջոցներ օգտագործելու վերաբերյալ պնդումներն անհիմն են․ ՆԳՆ խոսնակ
2026/03/03/ 11:44
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 2, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 2, 2026 Թ․
TOON EXPO. նախապատրաստական փուլ
AI NEWS | Ռոբոտները արդեն աշխատում են․ ի՞նչ է փոխվում շուկայում
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 1, 2026 Թ.