Ինչ պետք է անի քաղաքացին, եթե չունի սմարթ հեռախոս ԱՐՄԵԴ հավելվածում ընդգրկվելու համար
Լուրեր |
Պոլիկլինիկայում բժշկի կողմից բացվում են «ԱՐՄԵԴ»-ի համապատասխան դաշտերը։
Եթե քաղաքացին չի կարողանում ներբեռնել կամ գործարկել «ԱՐՄԵԴ» հավելվածը, ապա կարող է դիմել առողջության առաջնային պահպանման օղակ՝ պոլիկլինիկա կամ ամբուլատորիա, որտեղ նրան կօգնեն իրականացնել գործընթացը։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման ընթացքին նվիրված աշխատանքային քննարկման ժամանակ։
Նախարարը նշել է, որ եթե քաղաքացին սմարթ հեռախոս չունի, պոլիկլինիկայում նրա բժշկի կողմից բացվում են «ԱՐՄԵԴ»-ի համապատասխան դաշտերը, և բուժառուի ներկայությամբ սեղմվում է համաձայնության կոճակը։
«Եթե մարդը սմարթ հեռախոս չունի, դա չի նշանակում, որ նա չի կարող օգտվել առողջապահական երաշխիքներից։ Այդ հարցում որևէ խոչընդոտ չկա»,- ընդգծել է Ավանեսյանը։
Նա նաև հավելել է, որ նույնիսկ այն դեպքում, երբ քաղաքացին չի հասցրել ակտիվացնել հավելվածը կամ համաձայնություն տալ, բայց շտապօգնության միջոցով տեղափոխվել է հիվանդանոց, դա ևս չի խոչընդոտի բուժօգնություն ստանալուն։
«Այդ պահին հիվանդանոցային այցի շրջանակում հաստատումը կիրականացվի, և քաղաքացին կստանա անհրաժեշտ բուժօգնությունը»,- նշել է առողջապահության նախարարը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ԱՄՆ-ն բարձրացրել է Ադրբեջան մեկնելու նախազգուշացման մակարդակը
2026/03/13/ 15:53 -
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 45 անդամներ հանդես են եկել ՀՀ–ին տրամադրվող աջակցության ավելացման օգտին
2026/03/13/ 15:49 -
Ֆոնդային բորսաներում անկում է
2026/03/13/ 15:45 -
Ինչպես անվտանգ պահել անձնագրի և բանկային քարտերի լուսանկարները սմարթֆոնում
2026/03/13/ 15:39 -
Ռուսաստանում քաղցկեղով հիվանդ առաջին պացիենտները կարող են փորձարարական պատվաստանյութ ստանալ
2026/03/13/ 15:35 -
Մերձավոր Արևելքի հակամարտությունը ազդել է Գերմանիայում վառելիքի գների վրա
2026/03/13/ 15:31 -
Հորմուզի նեղուցի փակումը Պարսից ծոցի երկրներին արժեցել է 15.1 մլրդ դոլար
2026/03/13/ 15:27 -
Բեռնում բացվել է Հայաստանի ռեզիդենտ դեսպանությունը
2026/03/13/ 15:22 -
Զգուշացե‘ք հեռախոսազանգերից․ զեղծարարները նոր խարդախ սխեմա են կիրառում
2026/03/13/ 14:16 -
433 հայ մասնագետ է վերապատրաստվել ITEC ծրագրով․ Հայաստան–Հնդկաստան համագործակցությունը շարունակվում է
2026/03/13/ 13:36
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին