Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների միջոցներն աճում են. Ցե-Կվադրատ Ամպեգա
Լուրեր |
Ցե-Կվադրատ Ամպեգայի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերը 2023 թվականն ամփոփել են էական բարձր երկնիշ եկամտաբերությամբ
Ցե-Կվադրատ Ամպեգայի կողմից կառավարվող բոլոր երեք կենսաթոշակային ֆոնդերը 2023 թվականը ամփոփել են էական բարձր երկնիշ տարեկան եկամտաբերությամբ։ Հավասարակշռված ֆոնդը (CQBAL) իր 16.5% եկամտաբերությամբ ունեցել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում գործող բոլոր վեց ֆոնդերից ամենաբարձր եկամտաբերությունը։ Համապատասխանաբար՝ Կայուն եկամտայինը (CQFIX) և Պահպանողականը (CQCON) ունեցել են 12․6% և 16.3% եկամտաբերություն։ Սա նշանակում է, որ մասնակիցների կենսաթոշակային կուտակումների արժեքն աճել է համապատասխանաբար՝ կախված, թե որ ֆոնդում են կուտակվում մասնակցի միջոցները։
Եկամտաբերության նման արդյունքները պայմանավորված են եղել հետևյալ գործոններով՝
- տեղական շուկայում, պահպանվել է գնաճային ցածր միջավայրը, տոկոսադրույքները նվազել են, ինչի շնորհիվ տեղական ակտիվները տարին ամփոփել են էական բարձր արդյունքներով։
- Նմանատիպ զարգացումներ եղել են նաև համաշխարհային շուկաներում, ինչի արդյունքում միջազգային բաժնային և պարտքային ակտիվներ ևս 2023 թվականն ամփոփել են դրական արդյունքներով։
2023թ․ դեկտեմբերի վերջի դրությամբ Ցե-Կվադրատ Ամպեգայի կողմից կառավարվող կենսաթոշակային ակտիվների մեծությունը կազմել է 383 միլիարդ ՀՀ դրամ, որից շուրջ 75 միլիարդ ՀՀ դրամը ձևավորվել է Ցե-Կվադրատ Ամպեգայի ապահոված եկամտաբերության շնորհիվ։
Այս տարի լրանում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման 10 տարին։ Այս 10 տարիների ընթացքում համակարգը կայացել է, իսկ Ցե-Կվադրատի կողմից կառավարվող կեսաթոշակային ֆոնդերը գրանցել են կայուն աճ, ինչն էլ հնարավորություն է տվել Ցե-Կվադրատին 0․15 տոկոսային կետով նվազեցնել ֆոնդերի կառավարման համար գանձվող տարեկան վճարը։ Կարևոր այս փոփոխությունը, այլ հավասար պայմաններում, շուրջ 4%-ով կավելացնի ապագա կենսաթոշակառուների ամսական կենսաթոշակը։ Եթե ֆոնդերի եկամտաբերության վերջին 10 տարիների ցուցանիշները պահպանվեն ապագայում, ապա այս պահին միջին աշխատավարձ ստացող քաղաքացիները 40 տարի կուտակելուց հետո, ակնկալվում է, որ կստանան իրենց վերջին աշխատավարձի շուրջ 75%-ի չափով կենսաթոշակ։
* Կարևոր է, սակայն, նշել, որ նման հաշվարկները բավական զգայուն են դրանց հիմքում ընկած ենթադրությունների նկատմամբ։ Վերոնշյալ հաշվարկներն իրականացվել են՝ հիմք ընդունելով միջին ցուցանիշներ, օրինակ՝ միջին աշխատավարձ (265,000), միջին գնաճ (4%), աշխատավարձի միջին աճ (5%), եկամտաբերություն (7․75%) և այլն։
Ցե-Կվադրատ Ամպեգան, որպես կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ, խրախուսում է մասնակիցներին հետևել ֆոնդերի գործունեությանը և լինել տեղեկացված որպեսզի հնարավոր լինի իրազեկ ընտրություն կատարել կենսաթոշակային ֆոնդի հարցում։
Հիշեցնենք, որ կենսաթոշակային ֆոնդը կարող եք ընտրել ինչպես Կենսաթոշակային հաշվի օպերատորներին այցելության միջոցով, այնպես էլ առցանց՝ Կենտրոնական դեպոզիտարիայի Իմ Հաշիվը հավելվածի, ԱրՔա կամ Կոնվերսբանկի հավելվածների միջոցով։ __________________________________
Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերության մասին՝
Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերությունը կենսաթոշակային և ներդրումային ֆոնդերի կառավարիչ ընկերություն է, որի նպատակը Հայաստանում միջազգային լավագույն փորձին համահունչ ակտիվների կառավարման բարձրակարգ ծառայությունների մատուցումն է։ Ընկերությունը կառավարում է ավելի քան 400 միլիարդ ՀՀ դրամ արժողությամբ կենսաթոշակային և ներդրումային ֆոնդերի ակտիվներ շուրջ 360 հազար մասնակիցների համար։
Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին և հանդիսանում է ավստրիական «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերության և գերմանական «Ամպեգա ասեթ մենեջմենթ», «Տալանքս ԱԳ գրուփի» անդամ ընկերության համատեղ ձեռնարկություն։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
ՊԵԿ-ը ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և անկանխիկ գործառնությունների խախտման դեպքեր է արձանագրել
2025/11/14/ 16:52 -
Իդրամը հայտարարում է համագործակցություն WeChat Pay-ի հետ
2025/11/14/ 16:31 -
Ամերիաբանկը ներգրավել է 150 միլիոն եվրոյի ֆինանսավորում ՎԶԵԲ-ից
2025/11/14/ 16:15 -
5 կարեվոր որոշում՝ նոյեմբերի 14-ի Կառավարության նիստից
2025/11/14/ 16:06 -
Հայաստանից ԱՄԷ արտոնյալ պայմաններով արտահանման ծածկույթը կկազմի ընթացիկ արտահանման 95%–ը
2025/11/14/ 15:46 -
Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը 2 մլն դոլար դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին
2025/11/14/ 15:41 -
Քննարկվել է Լոս Անջելես-Երեւան ուղղությամբ ուղիղ թռիչքների հնարավորությունը
2025/11/14/ 15:28 -
2027-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների կիրառությունը
2025/11/14/ 14:43 -
Կեղծ թղթադրամներ իրացրած գյումրեցի կինն ու խարբերդցի երիտասարդը ձերբակալվել են
2025/11/14/ 14:39 -
Նոյեմբերի 1-ի դրությամբ աշխատանքի է տեղավորվել 9173 աշխատանք փնտրող
2025/11/14/ 13:58
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
ՎԵՐԱԲԱՑՎԵՑ UCOM-Ի ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿՈՄԻՏԱՍ 8 ՀԱՍՑԵՈՒՄ
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ