Ո՞վ է «մի դրամի ուժը» նախաձեռնության հաղթողը
Լուրեր |
10․757․867 դրամ՝ «My Forest Armenia» բնապահպանական կազմակերպությանը․ «Մի դրամի ուժի» հաջորդ շահառուն «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն է
IDBank-ն ու Idram-ը ամփոփեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության հերթական ծրագիրը․ մարտ և ապրիլ ամիսների ընթացքում կուտակված «մի դրամների» ամբողջ գումարը՝ 10․757․867 դրամ, փոխանցվեց «My Forest Armenia» բնապահպանական հասարակական կազմակերպությանը։
IDBank-ի Հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ բնության պահպանությունը Բանկի և Իդրամի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնական ուղղություններից է։ «Այս տարվա մարտ և ապրիլ ամիսների ընթացքում հավաքված «մի դրամները» ծառայելու են բնապահպանության կենսական գործին։ «Մի դրամներն» այս անգամ կուղղվեն Հայաստանի անտառների վերականգնմանը․ հասկանալով խնդրի լրջությունը՝ ամբողջ թիմով մեծ ոգևորությամբ միացանք գործին՝ հույս ունենալով, որ կարող ենք մեր ներդրումն ունենալ և մեր սերունդներին թողնել ավելի մաքուր ու կանաչ երկիր»։
Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանը ևս ընդգծում է բնապահպանության առաջնային նշանակությունը։ «Բնապահպանությունը Հայաստանում ամենակարևոր հիմնախնդիրներից է․ ուրախ ենք, որ Իդրամի և IDBank-ի անունով անտառ կունենանք մեր հայրենի հողում ու սերունդների համար ավելի լավ ապագա ապահովելու համար մեր ջանքը կներդնենք: Մեր հաջորդ ծրագիրը ևս նույն նպատակին է միտված», - նշում է Արսեն Քդենյանը։
Հերթական ծրագրի ավարտին ընկերությունները հայտարարեցին նաև հաջորդ շահառուի անունը․ մայիս և հունիս ամիսների ընթացքում Idram-ի և IDBank-ի հաճախորդների կատարած վճարումների դիմաց կուտակված «մի դրամները» ուղղվելու են «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին։
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանն ընդգծում է «Մի դրամի ուժը» նախաձեռնության կարևորությունը Հայաստանում՝ ի նկատի ունենալով բարեգործություն կատարելու նոր մշակույթի ձևավորումը։ «Ընկերությունների և հիմնադրամի փիլիսոփայությունները համընկնում են․ Իդրամն ու Բանկը ցույց են տալիս մի դրամի ուժը, դե իսկ մենք հավատում ենք, որ մեկ երեխայի կրթելով՝ կառուցում ենք կայուն ու ապահով ապագա ամբողջ երկրի համար։ Հույս ունենք, որ առաջիկա ամիսների ընթացքում օգտատերերն ավելի ակտիվ վճարումներ կկատարեն, և այս ծրագրի վերջում էլ ավելի մեծ գումար կփոխանցվի հիմնադրամին», - նշում է Կորյուն Խաչատուրյանը։
Եթե ցանկանում եք դառնալ «Մի դրամի ուժի» բարի կամքի դեսպան, ընդամենը անհրաժեշտ է վճարում կատարել Idram&IDBank հավելվածով, Idram.am և IDBanking.am առցանց հարթակով և երկու ընկերությունների տերմինալներով։ Idram&IDBank հավելվածով հնարավոր է վճարել 9000-ից ավելի վաճառակետերում, 850-ից ավելի առցանց խանութներում, նաև համակարգի ավելի քան 400 ծառայությունների դիմաց։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Թրամփը հաստատել է ԱՄՆ պաշտպանական բյուջեն՝ 900 միլիարդ դոլարի չափով
2025/12/19/ 12:15 -
Ընդգծվել է ՀՀ–ի աճող դերը տեխնոլոգիական էկոհամակարգերում. քննարկում ԱՄՆ առաջատար ուղեղային կենտրոնների փորձագետների հետ
2025/12/19/ 11:51 -
Մակրոնը հայտնել է, որ Եվրոպան պետք է պատրաստ լինի Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների
2025/12/19/ 11:48 -
Ամերիկայի Առևտրի Պալատը Հայաստանում նշեց գործունեության 25-ամյակը Սուրբ Ծննդյան բարեգործական գալա ընթրիքով
2025/12/19/ 11:22 -
Նոյեմբերին գնաճն ԱՄՆ-ում սպասվածից ցածր է եղել, սակայն թանկ կյանքի խնդիրները պահպանվում են
2025/12/19/ 11:17 -
Oracle-ի $10 միլիարդանոց տվյալների կենտրոնի ծրագիրը ճգնաժամի մեջ է ֆինանսավորման խոչընդոտների պատճառով
2025/12/19/ 11:15 -
Նավթը թանկացավ ավելի քան 2%-ով․ Թրամփի՝ Վենեսուելայի նավթային շրջափակման որոշումը սրել է անորոշությունը
2025/12/19/ 11:13 -
Մաքսանենգ ճանապարհով բջջային հեռախոսներ ՀՀ ներկրելու վերաբերյալ սկսվել է ծառայողական քննություն․ ՊԵԿ
2025/12/19/ 11:06 -
Էլեկտրամոբիլների 2025 թվականի քվոտայի մասին լավ լուր ունենք. Պապոյան
2025/12/19/ 11:02 -
ԱՄՆ-ն կասեցնում է «Գրին քարտ» վիճակախաղի ծրագիրը․ անվտանգային ռիսկերը՝ ուշադրության կենտրոնում
2025/12/19/ 10:00
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Ամերիկայի Առևտրի Պալատը Հայաստանում նշեց գործունեության 25-ամյակը Սուրբ Ծննդյան բարեգործական գալա ընթրիքով
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը