«Իրանը ցանկանում է մեզ հետ գործարք կնքել, չեմ կարծում, որ նրանք ցանկանում են գործարքի չեղարկման հետևանքներ ունենալ», — ասել է Թրամփը։
Նրա խոսքով՝ ինքը անուղղակիորեն կմասնակցի բանակցություններին՝ ընդգծելով դրանց կարևորությունը։
«Ես անուղղակիորեն կմասնակցեմ այդ բանակցություններին, և դրանք շատ կարևոր կլինեն։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Իրանը սովորաբար շատ դժվար բանակցող է։ Նրանք կամ լավ բանակցողներ են, կամ վատ բանակցողներ։ Ես կասեի, որ նրանք վատ բանակցողներ են», — նշել է նա։
Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ն կարող էր համաձայնության հասնել ավելի վաղ՝ «B-2 ռմբակոծիչներ ուղարկելու փոխարեն՝ նրանց միջուկային ներուժը ոչնչացնելու համար»։
«Եթե մենք ստիպված լինենք B-2-ներ ուղարկել, հուսով եմ, որ նրանք ավելի խելամիտ կլինեն։ Նրանք ցանկանում են համաձայնության գալ», — եզրափակել է ԱՄՆ նախագահը։

