Մանկական հոգեբանները սարսափած են. ChatGPT-ին ավելի մոտ է մեր երեխաներին, քան կարելի է պատկերացնել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ առաջատար կառուցապատողները հատուկ առաջարկներով են ներկայացել TOON EXPO MOSCOW 2025-ին. դիտեք ABNews.am կայքում
ԵԱՏՄ անդամ երկրների ՀՆԱ-ն մեկ տարվա ընթացքում աճել է գրեթե 4,5%-ով. Լուկաշենկո
Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունից կրած վնասը գնահատվում է 3 մլրդ ԱՄՆ դոլար. Bloomberg
Ինչպես հարստանալ՝ Ozon Հայաստան հարթակում մեղր վաճառելով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Գերմանիան 26 մլն եվրոյի վարկ և 2 մլն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին
ՌԴ ԿԲ-ն առաջարկել է թվային ռուբլու ներդրումը 2025-ի հուլիսի 1-ի փոխարեն տեղափոխել 2026-ի սեպտեմբերի 1-ին
«Նաիրիտ»-ի ապամոնտաժման և տարածքի մաքրման համար տրամադրվել է $1.5 մլն դրամաշնորհ Համաշխարհային բանկից
Moody’s-ը հաստատել է Հայաստանի Ba3 վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով և 5% տնտեսական աճի կանխատեսմամբ
ԱրարատԲանկը 2024թ․-ին ՄՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանն ուղղել է ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երեք եղանակ, որոնցով գործատուները կարող են թիմերն ավելի արդյունավետ դարձնել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԵԱՏՄ երկրների համախառն ՀՆԱ-ն աճել է՝ 1.6 տրիլիոնից հասնելով 2.6 տրիլիոն դոլարի. Վլադիմիր Պուտին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 99 դեպք. գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 18 մարդ
Ռուսաստանի վարկային քարտերի ընդհանուր պարտքը հասել է 575.9 միլիարդ ռուբլու. Forbes
Հայաստանում առաջին անգամ անցկացվել է շրջանաձև տնտեսության միջազգային ֆորում. դիտեք ABNews.am կայքում
Կառավարությունը լուծարեց Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոցը. գյուղում 0-ից 6 տարեկան երեխա չկա
21 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300,000-ական դրամի աջակցությունը
Հունիսին ծիրանով բեռնված 626 մեքենա է անցել ՌԴ, իսկ կոնյակով բեռնված՝ 7 մեքենա մեկ օրում. Գևորգ Պապոյան
Հօգուտ ՀՀ-ի կփոխանցվի շուրջ 227 հազար դոլարին համարժեք 87 միլիոն 622 հազար դրամ. դատախազություն
IDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին. մանրամասները՝ ABNews.am կայքում

Ամանորը բիզնեսի ոճով. նվերների ընտրանի գործընկերների համար Օզոնից

Դկտ 27, 2023 16:35
120

Ամանորն ամենագլխավոր ընտանեկան տոնն է։ Բայց այն նշվում է ոչ միայն ընտանիքի հետ, այլեւ աշխատավայրում։ Ոմանք կազմակերպում են վառ կորպորատիվ երեկույթներ, ոմանք սահմանափակվում են գրասենյակային իրադարձություններով, սակայն յուրաքանչյուր դեպքում նվերներն անպակաս են։ Ի՞նչ նվիրել ղեկավարին: Ինչպե՞ս ուրախացնել գործընկերոջը: Վերլուծում ենք զանազան նվերների տարբերակներ Ozon մարկետփլեյսի հետ միասին:

Որտեղի՞ց գնել։ Առաջարկում ենք ամանորյա գնումներն իրականացնել հենց մարկետփլեյսից։ Ինչո՞ւ։ Կան մի քանի պատճառներ.

  • Մեծ ընտրություն. Ozon-ը հայաստանյան շուկա է մտել 2023 թվականի հուլիսին, սակայն մարկետփլեյսի մոտ 250 միլիոն ապրանք արդեն հասանելի է հայ հաճախորդներին։ Հարմար որոնման ալգորիթմներն ու ֆիլտրերը թույլ են տալիս տեսակավորել ապրանքներն ըստ կատեգորիայի, ապրանքանիշի, ծագման երկրի, գնի, ինչպես նաև գույնի, չափի և այլ պարամետրերի: Այսպիսով, ձեր ընտրության հնարավորությունները շատ ավելի լայն են, քան ցանկացած այլ խանութից գնումներ կատարելիս: Բացի այդ, նման գնումները զգալիորեն կխնայեն ձեր ժամանակը։
  • Շահավետ առաջարկ. Մարկետփլեյսում կարող եք օգտվել զանազան զեղչերից՝ վաճառողից, հենց հարթակից, ինչպես նաև ստանալ անհատական ​​զեղչ ապրանքի էջում: Ակցիաները գործում են ամբողջ տարվա ընթացքում:
  • Հարմարավետ և արագ առաքում։ Պատվերի համար ստիպված չեք լինի սպասել մի քանի օրից ավելի, իսկ ցանկալի ապրանքները կարող եք ձեռք բերել Հայփոստի ավելի քան 750 փոստային բաժանմունքներից կամ Օզոնի սեփական առաքման կետերից․ Հայաստանում արդեն գործում են 80-ից ավելի Օզոնի կետեր։ Իսկ եթե ընդհանրապես չեք ցանկանում տնից դուրս գալ, կարող եք օգտվել առաքման ծառայությունից։

Նվերներ ղեկավարի համար

Օզոնն ունի բիզնես նվերների մեծ ընտրանի։ Առաջարկում ենք մի քանի գաղափար, թե ինչ կարող եք նվիրել ձեր ղեկավարին.

  • Ավանդական գրենական հավաքածու. Նվերի այս տարբերակը յուրօրինակ չէ, բայց օգտակար է։ Ժամանակի ընթացքում այն չի դադարի մնալ ակտուալ և կհամապատասխանի յուրաքանչյուր գրասենյակային ինտերիերին։
  • Յուրահատուկ մինի-սեյֆ. Մի կողմից, այնքան էլ պաշտոնական նվեր չէ, մյուս կողմից, մինի-սեյֆը կարող է իսկապես օգտակար լինել գումար և փաստաթղթեր պահելու համար: Ձեր ղեկավարը հավանաբար կգնահատի այն:
  • Սեղանի ունիվերսալ ժամացույց։ Մարկետփլեյսում կարող եք գտնել ժամանակակից, էլեկտրոնային կամ դասական մոդելներ: Ամեն ինչ կախված է Ձեր ղեկավարի տարիքից և, իհարկե, նրա գրասենյակի ինտերիերից: Որոնման մեջ ապրանքների տեսակավորման հնարավորությունները կօգնեն ձեզ կատարել ձեր ընտրությունը:
  • Ձեր ղեկավարի կյանքը չի սահմանափակվում լոկ աշխատանքային միջավայրով, այնպես որ մեքենայի պարագաները կարող են օգտակար լինել: Նվերը մի կողմից չեզոք է, մյուս կողմից՝ շատ գործնական։ Մեքենաների համար նախատեսված օրգանայզերներն ու փոշեկուլները լավ ընտրություն են:
  • «Սնունդ» կատեգորիայում կարելի է ընտրել սուրճի կամ թեյի հավաքածու: Բարձրորակ և թանկարժեք խմիչքները ձեր ուշադրության հիանալի դրսևորումն են: Նման նվերն անպայման օգտակար կլինի, այն շատ պաշտոնական տեսք չի ունենա, բայց միևնույն ժամանակ հիանալի առիթ կլինի ոչ պաշտոնական հաղորդակցության և ղեկավարի հետ հարաբերություններ կառուցելու համար։

Նվերներ գործընկերների համար

Ինչ վերաբերում է գործընկերներին, ապա երեւակայության համար շատ ավելի մեծ հնարավորություններ ունեք։ Չէ՞ որ ժամանակի ընթացքում գործընկերները դառնում են մտերիմ ընկերներ, և նրանց ճաշակը Ձեզ քաջ հայտնի է։ Կարող եք ընտրել յուրօրինակ և անհատական նվեր։

  • Գիրքը դեռ լավագույն նվերն է: Ozon-ն ունի մեծ բաժին, որտեղ կարող եք ընտրել ցանկացած ոլորտի գրականություն։ Ներառյալ բազմաթիվ հատուկ հրատարակչություններ և վերջին նորույթները, անցնող տարվա բեսթսելլերներ և նկարչական ալբոմներ: Եթե ​​գիտեք ձեր գործընկերոջ հետաքրքրությունները, հեշտ կլինի ընտրել առանձնահատուկ նվեր։
  • Գինու հավաքածուներ. Ozon-ի այս բաժնի նվերները, հատկապես թանկարժեքները, կարելի է ընտրել նաև ղեկավարի համար, սակայն ոչ բոլոր դեպքերում այն ճիշտ կընկալվի։ Բայց գործընկերոջը, միանշանակ, կարող եք նվիրել, օրինակ, սոմելյեի պարագաներ։
  • Եթե փնտրում եք այնպիսի նվեր, որ կլցնի ձեր հանգիստը, ապա դիտարկեք փազլները։ Դրանք վաղուց արդեն դադարել են լինել մանկական զվարճանք, իսկ բարդ փազլներ հավաքում են նաև մեծերը։ Ոմանց համար դա նույնիսկ ընտանեկան սիրելի զվարճանքներից մեկն է: Յուրօրինակ փայտե կոմպոզիցիաները նաև ինտերիերի մաս կկազմեն։
  • Որքա՞ն ժամանակ եք անցկացնում գրասենյակում: Կյանքի գրեթե մեկ երրորդը։ Ինչը նշանակում է, որ արժե հարմարավետ դարձնել աշխատասենյակը: Նվիրեք ձեր գործընկերոջը, օրինակ, ստեղնաշարի փոշեկուլ: Այն կլինի և՛ զվարճալի, և՛ օգտակար նվեր։
  • Եվ վերջապես, եթե որևէ մեկի հետ առանձնապես մտերիմ չեք, բայց պետք է նվեր ընտրեք, Ozon-ի որոնման համակարգում պարզապես մուտքագրեք «նվերներ գործընկերների համար»: Այս կատեգորիայի ներքո կգտնեք շոկոլադե հավաքածուներ, բացիկներ, հուշանվերների անվանական մետաղադրամներ և ավելին: Այս դեպքում արժեքավորը ոչ թե նվերն է, այլ ձեր ուշադրությունը։

Ամփոփելով, Ամանորին ղեկավարի և գործընկերների համար նվերներ ընտրելը ոչ միայն հարգանք և երախտագիտություն հայտնելու հնարավորություն է, այլ նաև թիմում ընկերական միջավայրն ամրապնդելու հնարավորություն: Աշխատավայրում տոնական մթնոլորտ ստեղծելու համար Ozon-ն առաջարկում է անսահման տարբերակներ՝ ցանկացած բյուջեի և ճաշակի համար՝ դարձնելով ձեր ամանորյա նվերների փոխանակումը հատկապես հիշարժան և հաճելի:

Gift box and laptop. Generative Ai