Փետրվարի 15-ից Հայաստանում կգործարկվի 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարը։ Այս մասին տեղեկացնում են Ներքին գործերի նախարարությունից։
Նոր համակարգը նախատեսված է ապահովելու արագ արձագանք, ծառայությունների համակարգված աշխատանք և օգնության արդյունավետ կազմակերպում։
112 միասնական հեռախոսահամարը կմեկտեղի Ոստիկանություն և Փրկարար ծառայություն ուղղված զանգերը։
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ 112 զանգահարելով քաղաքացիները հնարավորություն կունենան միաժամանակ օպերատիվ աջակցություն ստանալ թե՛ Ոստիկանության, թե՛ Փրկարար ծառայության կողմից՝ առանց առանձին ծառայությունների հետ կապ հաստատելու անհրաժեշտության։
Նախարարությունից նշում են, որ նոր համակարգը միտված է արտակարգ իրավիճակներում արձագանքման ժամանակը կրճատելուն և միջգերատեսչական համագործակցությունը բարձրացնելուն։

