«Աշխարհն առանց թափոնների». Երևանի ևս 30 դպրոցներ տեսակավորում են թափոնները
Լուրեր |
Երևանի Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Աշխարհն առանց թափոնների» ծրագրի ընթացիկ միջոցառումը: Ծրագիրն իրականացվում է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա»-ի, Երևանի քաղաքապետարանի և «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպության միջև 2023 թվականին ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում։
Ծրագիրը միտված է բարձրացնել թափոնների կառավարման համակարգերի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը դպրոցականների շրջանակում: Աշակերտների մոտ թափոնների տեսակավորման մշակույթի ձևավորումը կարևոր նշանակություն ունի երեխա-ծնող հետադարձ կապի ձևավորման, տեղեկատվության փոխանցման, հետագայում նաև վերջիններիս մոտ վարքագծի փոփոխության տեսանկյունից։
«Աշխարհն առանց թափոնների» հայեցակարգը «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանցքային ուղղություններից մեկն է: Հիմնվելով նախորդ տարիների ծրագրին մասնակից դպրոցների դրական արձագանքի և արդյունքների վրա՝ այս տարի, ի լրումն նախորդ տարիներին միացած 120 դպրոցների, ծրագրում ներգրավվել են Երևանի ևս 30 դպրոցներ, որտեղ տեղադրվել են տեսակավորման ամաններ ու շարունակաբար անցկացվում են վերապատրաստման դասընթացներ թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար։ Մենք մեր պարտքն ենք համարում այս կարևոր ծրագրի շրջանակում նպաստել թափոնների կայուն կառավարման մշակույթի ձևավորմանը, ինչն էլ սկսում ենք հենց դպրոցից»,- նշեց «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության Մարքեթինգի տնօրեն Եսայի Մելիք-Յոլչյանը։
«Երևանի քաղաքապետարանը կարևորում է թափոնների կայուն կառավարման հիմնահարցերը շրջանաձև տնտեսության համատեքստում և այդ ուղղությամբ մի շարք աշխատանքներ է իրականացնում։ Կարևորվում է իրազեկվածության բարձրացմանն ուղղված աշխատանքները հատկապես դպրոցահասակ երեխաների շրջանում։ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ իրականացվում է «Աշխարհն առանց թափոնների ծրագիրը», որի նպատակն է դպրոցականների մոտ կրթական ծրագրերի իրականացման միջոցով թափոնների տեսակավորման մշակույթի ձևավորումը։
Երևանի քաղաքապետարանի կողմից Երևան քաղաքում 2020 թվականից իրականացվում են թափոնների տեսակավորման աշխատանքներ, որը ներդրվելով որպես պիլոտային ծրագիր, տարեցտարի ընդլայնվում է։ Այդ նպատակով ավելացվում են տեսակավորման թափոնամանների թիվը, տեղակայման հասցեները, հավաքվող թափոնների տեսակները։ Ձեռք ենք բերում նոր տեխնիկաներ՝ տեսակավորման աշխատանքները ավելի արդյունավետ իրականացնելու համար։
Թափոնների տեսակավորումը կարևորվում է ոչ միայն Երևան քաղաքի, այլ ողջ հանրապետության համար, քանի որ այդպիսով կանխվում է շրջակա միջավայրի աղտոտումը, կրճատվում է աղբավայրերում կուտակվող աղբի քանակը»,-նշեց Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը:
«2021 թվականին «Աշխարհն առանց թափոնների» ծրագրի արդյունքներն ապացուցեցին, որ թափոնների կայուն կառավարման մշակույթի ձևավորման, ինչպես նաև շրջանաձև տնտեսության կարևորության համար անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել երիտասարդ սերնդի կրթական նոր հնարավորությունների ստեղծման վրա: Ծրագրի շրջանակում իրականցվում է նաև մրցույթ մասնակից դպրոցների միջև, որի հիմնական նպատակն է խրախուսել աշակերտներին, որպեսզի տեսակավորեն/վերամշակեն/վերօգտագործեն առավել մեծ քանակությամբ թղթե և պլաստիկե թափոններ», - նշեց ծրագրի գործընկեր, «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպության համահիմնադիր-նախագահ Մխիթար Ավետիսյանը:
Երևանի Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 հիմնական դպրոցի տնօրեն Նարա Պետրոսյանը նշեց, որ սովորողների մեջ շրջակա աշխարհի հետ բարեկիրթ փոխհարաբերության մշակույթի ձևավորման գլխավոր դերակատարը կրթությունն է:
Այս գործընթացում դպրոցը կարևոում է մշակույթի նոր տիպի` էկոլոգիական մշակույթի կրողի կրթությունը: Էկոլոգիական մշակույթը դա անձի ճիշտ կրթության և դաստիարակության արդյունք է, Էկոլոգիական մշակույթին տիրապետող մարդը առանձնանում է ոչ միայն իր արտաքին աշխարհով, այլև իր ներաշխարհով: Նա իր մեջ փնտրում և գտնում է էկոլոգիական հիմնախնդիրների պատասխանները, իմաստավորում է բնության արժեքները . այդ մշակույթը, անշուշտ, մարդասիրական ուղղվածություն ունի:
Այսպիսով, Երևանի արդեն 150 դպրոցներ տարածում են թափոնների կառավարման նոր մշակույթ՝ տեսակավորման ուղարկելով հազարավոր կիլոգրամ թափոն յուրաքանչյուր ամիս:
https://www.youtube.com/watch?v=SnbcYh5nR_U
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/02 22:00
Փետրվարի 2-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
Լուրեր | 2026/02/02 19:19
Փետրվարի 2-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Փետրվարի 2-ի բիզնես լուրերը
2026/02/02/ 22:00 -
Փետրվարի 2-ի կարևոր լուրերը
2026/02/02/ 19:19 -
Tsaghkadzor Hills․ նոր և ժամանակակից համալիր
2026/02/02/ 18:00 -
ԱրարատԲանկի ռազմավարական գործընկերությամբ՝ 4090 հիմնադրամն ամփոփել է 5-ամյա գործունեությունը
2026/02/02/ 16:44 -
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության տնտեսական ներուժը
2026/02/02/ 16:34 -
Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» արգելոցի մուտքը կդառնա վճարովի
2026/02/02/ 16:30 -
Կտրուկ շրջադարձ` թանկարժեք մետաղների շուկայում․ ինչու են ոսկին ու արծաթը էժանանում
2026/02/02/ 15:30 -
Հայ եկեղեցին նշում է Սուրբ Ատոմյանց հիշատակության օրը
2026/02/02/ 15:17 -
Տնտեսական աճը կայուն չէ և չի նպաստում երկարաժամկետ պոտենցիալի բարձրացմանը. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2026/02/02/ 15:14 -
Մեկ շաբաթում ՆԳՆ փրկարար ծառայությունում գրանցվել է 493 դեպք
2026/02/02/ 14:27
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 2, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 2, 2026 Թ․
Tsaghkadzor Hills․ նոր և ժամանակակից համալիր
ԱրարատԲանկի ռազմավարական գործընկերությամբ՝ 4090 հիմնադրամն ամփոփել է 5-ամյա գործունեությունը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 1, 2026 Թ.