OpenAI-ը ներկայացրել է իր առաջատար նեյրոցանցը՝ GPT-4 Turbo-ն և բիզնես հաճախորդներին հեղինակային իրավունքի հայցերից պաշտպանելու ծրագիր OpenAI ընկերությունը ներկայացրել է իր առաջատար նեյրոցանցը՝ GPT-4 Turbo-ն։ Այն ավելի հզոր է և մի քանի անգամ էժան, քան GPT-4-ը, որով աշխատում է հանրաճանաչ ChatGPT չատբոտի պրեմիում տարբերակը, որի ակտիվ օգտատերերի թիվը մեկ շաբաթում հասել է 100 միլիոնի։ Ընկերությունը նաև ներկայացրել է բիզնես հաճախորդներին հեղինակային իրավունքի վերաբերյալ հայցերից պաշտպանելու ծրագիր,- մանրամասն՝  News.am Tech: