Թանկացումներ և գնանկումներ. ինչպես են փոխվել գները Հայաստանի սպառողական շուկայում
Լուրեր |
Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնանկումը (2024թ. փետրվարը 2023թ. փետրվարի նկատմամբ) կազմել է 1.7%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.7%:
Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ Հայաստանում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 7.4%, իսկ 2024թ. հունվարի համեմատ՝ 1.4% գնանկում:
Բանջարեղենի ապրանքախմբում 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 19.3%, իսկ 2024թ. հունվարի համեմատ՝ 4.1% գնանկում:
Մրգի ապրանքախմբում 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ գրանցվել է 4.5%, իսկ 2024թ. հունվարի համեմատ՝ 4.1% գնանկում:
Հացաբուլկեղենի եւ ձավարեղենի ապրանքախմբում 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ գնանկումը կազմել է 8.8%, իսկ 2024թ. հունվարի համեմատ՝ 0.4%։
Կաթնամթերքի, պանրի եւ ձվի ապրանքախմբում 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ գրանցվել է 1.6%, իսկ 2024թ. հունվարի համեմատ՝ 0.7% գնանկում:
Շաքարի ապրանքախմբում 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ գրանցվել է 4.1% գնանկում, իսկ 2024թ. հունվարի համեմատ՝ 0.1% գնաճ:
2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ մսի ապրանքախմբում գրանցվել է 1.9%, իսկ 2024թ. հունվարի համեմատ՝ 0.9% գնանկում։
2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ ձկան եւ ծովամթերքի ապրանքախմբում գնանկումը կազմել է 7.1%, իսկ 2024թ. հունվարի համեմատ՝ 0.7%։
Յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ գնանկումը կազմել է 18.9%, իսկ 2024թ. հունվարի համեմատ՝ 0.4%։
2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակն աճել է 0.7%-ով, իսկ 2024թ. հունվարի համեմատ գրանցվել է 0.4% գնանկում:
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ սակագներն աճել են 3.0 %-ով, իսկ 2024թ. հունվարի համեմատ արձանագրվել է 0.2% գնանկում: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Փետրվարի 12-ի կարևոր լուրերը
2026/02/12/ 19:19 -
Իլոն Մասկը ծրագրում է Լուսնի վրա արբանյակային գործարան կառուցել xAI-ի համար
2026/02/12/ 17:49 -
Ինչպես որոշել ձեր աշխատանքային ոճը՝ որպես նոր ղեկավար․ օգտակար խորհուրդներ
2026/02/12/ 17:30 -
ՀՀ օրհներգի կատարման կանոնները փոփոխվում են․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2026/02/12/ 15:35 -
Կյանքեր փրկելու հավատով. Ակբա բանկի աշխատակիցները՝ արյան կամավոր դոնորներ
2026/02/12/ 14:46 -
Ամերիկացիների բարդ հարաբերությունները նորությունների հետ
2026/02/12/ 12:28 -
Google-ը պատրաստվում է թողարկել Android 17 Beta 1-ը
2026/02/12/ 12:26 -
WhatsApp-ը անհասանելի է դարձել ՌԴ-ում․ Telegram-ի աշխատանքը նույնպես սահմանափակվել է
2026/02/12/ 11:50 -
Հանրապետությունում մեկ օրում բացահայտվել է 171 հանցագործություն․ գրանցվել է 19 ՃՏՊ
2026/02/12/ 11:47 -
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն արգելափակել է Թրամփի կողմից Կանադայի դեմ սահմանված մաքսատուրքերը
2026/02/12/ 11:45
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 11, 2026 Թ․
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Ձմեռային արկածները շարունակվում են Myler-ում․ Idram&IDBank