«Հայրենակից»․ IDBank-ի ծառայությունների արտոնյալ փաթեթը՝ Արցախի հայերի համար
Լուրեր |
Արցախի հայերի բռնի տեղահանման արդյունքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ IDBank-ը ստեղծել է բանկային ծառայությունների արտոնյալ փաթեթ՝ նախատեսված հատուկ Արցախի մեր հայրենակիցների համար։
Հաշվի առնելով այն փաստը, որ բռնի տեղահանման հետևանքով մեր հայրենակիցները դժվարին մարտահրավերների առջև են կանգնած, իսկ Հայաստան գալուց հետո առաջնային ֆինանսական գործիքների անհրաժեշտություն են ունենալու, IDBank-ի թիմը ստեղծել է արտոնյալ փաթեթ՝ կազմված բանկային այն ծառայություններից, որոնք առաջին հերթին կհամապատասխանեն բռնի տեղահանված մեր քաղաքացիների կարիքներին։
IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ Բանկի համար կարևոր էր ծանր պահին հայրենակիցներին սատարելու նաև առաջնային բանկային ծառայությունների մասով։ «Սա ամենափոքր բանն է, որ կարող ենք անել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար։ Հույս ունենք, որ կկարողանանք բավարարել նրանց առաջնայինկարիքները՝ որոշ ծառայություններ տրամադրելով անվճար կամ արտոնություններով», – նշում է Մհեր Աբրահամյանը։
«Հայրենակից» փաթեթը ներառում է հետևյալ ծառայությունները․
- Visa Gold կամ MasterCard Gold քարտերից ցանկացածը՝ անվճար՝ առանց սպասարկման վճարի՝ երեք տարի ժամկետով,
- 0% կանխիկացում նշված քարտերից IDBank-ի կամ ԱրՔա համակարգի անդամ բոլոր բանկերի բանկոմատներով, ամսական մինչև 1 մլնդրամ,
- 50% զեղչ մեկ լրացուցիչ արժութային քարտի սպասարկման համար,
- Քարտերից ելքերի և մուտքերի մասին անվճար SMS-ծանուցումներ,
- Մինչև 19 մլն ՀՀ դրամ ավանդի ներդրման դեպքում 3 ամիս անց պայմանագիրը խզելիս կուտակված տոկոսների պահպանում,
- Անվճար պահատուփերի տրամադրում մինչև 30 օր ժամկետով,
- Դոլարային և ռուբլու հաշիվներին մինչև 19մլն ՀՀ դրամ առանց միջնորդավճարի մուտքագրելու և ելքագրելու հնարավորություն,
- Հաշիվների վերաբերյալ անվճար քաղվածքների և տեղեկանքների տրամադրում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/18 22:00
Մարտի 18-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/18 19:19
Մարտի 18-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 18-ի կարևոր լուրերը
2026/03/18/ 22:00 -
Մարտի 18-ի բիզնես լուրերը
2026/03/18/ 19:19 -
Կառավարիր ուղղությունը, ոչ թե իրավիճակը․ հարմարվողականության դերը բիզնես ոլորտում
2026/03/18/ 18:13 -
Արգենտինան դուրս է գալիս ԱՀԿ-ից. որն է պատճառը
2026/03/18/ 17:41 -
ԼՂ-ից տեղահանված 34,576 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն
2026/03/18/ 17:07 -
ԲՏԱ ոլորտում ընկերությունների թիվը հասել է 10,778-ի
2026/03/18/ 17:04 -
2025-ին Հայաստանի օդանավակայանները սպասարկել են 5.7 մլն ուղևոր
2026/03/18/ 16:15 -
Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. վարչապետը՝ արցախցիների մասին
2026/03/18/ 16:13 -
Հայ-իրանական «Ագարակ» անցման կետում այս պահին էական խնդիրներ չկան. ՊԵԿ նախագահ
2026/03/18/ 16:11 -
Գործազրկության մակարդակը Հայաստանում․ ինչու չի ստացվում աշխատանք գտնել
2026/03/18/ 15:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 18, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 18, 2026 Թ․
AI NEWS | Էթիկա, ռազմական պայմանագրեր և նոր սերնդի մոդելներ․ լարված շաբաթ AI ոլորտում
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐՐԵ․ ՄԱՐՏԻ 17, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 17, 2026 Թ․