ChatGPT բջջային հավելվածը սեպտեմբերին ռեկորդային եկամուտ է գրանցել
Լուրեր |
ChatGPT բջջային հավելվածը սեպտեմբերին ռեկորդային եկամուտ է գրանցել՝ 4,58 միլիոն դոլար, մեկ ամսվա ընթացքում այն ամբողջ աշխարհում ներբեռնվել է 15,6 միլիոն անգամ։ Միաժամանակ վերլուծաբանները զգուշացնում են աճի տեմպերի դանդաղման մասին, գրում է Techcrunch-ը,- հայտնում է how2b.am-ը:
Չնայած դրան, բջջային սարքերով ChatGPT-ից ստացված եկամուտը դեռևս շարունակում է աճել։ Հունիսին այն կազմել է 2,1 մլն դոլար, հուլիսին՝ 2,74 մլն դոլար, օգոստոսին՝ 3,81 մլն դոլար, իսկ սեպտեմբերին նոր ռեկորդ է սահմանել՝ 4,58 մլն դոլար:
Հարկ է նշել, որ ChatGPT-ն AI հավելվածների ոլորտում եկամտաբերության առումով առաջատար չէ։ Մրցակից Ask AI-ը շատ ավելի շատ գումար է վաստակում գովազդի ավելի մեծ ծախսերի շնորհիվ։ Մայիսին վերջինից ստացված եկամուտը կազմում էր 6,48 միլիոն դոլար, իսկ օգոստոսին հասել էր աճի գագաթնակետին՝ մինչև 6,55 միլիոն դոլար: Սեպտեմբերին Ask AI հավելվածից եկամուտը նվազել է մինչև 5,51 միլիոն դոլար, սակայն այս ցուցանիշը դեռևս գերազանցում է ChatGPT-ին:
Ըստ Appfigures-ի հաշվարկների՝ ChatGPT բջջային հավելվածի թողարկումից ի վեր տեղադրումների ընդհանուր թիվը հասել է 52,2 միլիոնի, ներբեռնումների թվով առաջատարն է Google Play-ը, որին բաժին է ընկնում սեպտեմբերի 15,6 միլիոն ներբեռնումներից 9 միլիոնը, իսկ App Store-ին բաժին է ընկել մնացած 6,6 միլիոնը։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Պատմական վճիռ. Meta-ն և YouTube-ը մեղավոր են ճանաչվել կախվածություն առաջացնելու համար․ որքան գումար կփոխհատուցվի
2026/03/26/ 14:36 -
Ինչ տեղի կունենա, եթե նավթի գինը շարունակի բարձրանալ․ Թրամփի թիմը դիտարկում է վատագույն սցենարը
2026/03/26/ 14:17 -
Բուսաբույծները աջակցություն կստանան․ որքան կկազմի գումարի չափը
2026/03/26/ 13:34 -
Փախստականների բնակարաններ են սեփականաշնորհվել․ հայտնի են հասցեները
2026/03/26/ 12:56 -
Ինչպես պարզել՝ վերելակն անվտա՞նգ է, թե՞ ոչ․ սահմանվել են նոր կանոններ
2026/03/26/ 12:53 -
ԼՂ-ից տեղահանվածների բնակապահովման ծրագրում փոփոխություններ են կատարվել
2026/03/26/ 12:50 -
Կհամաֆինանսավորվեն 11 սուբվենցիոն ծրագրեր․ որ մարզերն են ներառված
2026/03/26/ 12:47 -
Ինչ ճակատագիր է սպասվում այրված Կանազի շենքին
2026/03/26/ 12:33 -
Արաղչին շնորհակալություն է հայտնել Հայաստանին․ որ փուլում է ԱՄՆ-Իրան հակամարտությունը
2026/03/26/ 12:31 -
Սպանված 3-ամյա Տիգրանի հայրը դատապարտվել է ցմահ ազատազրկման
2026/03/26/ 12:28
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 25, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 25, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 24, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 24, 2026 Թ․
GreenInvest.ai՝ ներդրում ծառի միջոցով