IRNA գործակալությանը տված հարցազրույցում նա ընդգծել է, որ Իրանը չի պատրաստվում մտնել բանակցությունների, որոնք ուղղված են միայն հակամարտության ժամանակավոր մեղմացմանը՝ ագրեսորի պայմաններով։
«Մենք երկխոսություն չենք փնտրում հանուն երկխոսության և չենք նահանջելու մեր օրինական պահանջներից՝ հանուն պատրանքային հրադադարի»,- նշել է Արաղչին։
Նրա խոսքով՝ ցանկացած որոշում կկայացվի բացառապես ազգային շահերից և երկրի անվտանգության ապահովումից ելնելով։
Միաժամանակ Իրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել հարևան երկրներին՝ Հայաստանին, Ադրբեջանին, Թուրքիային, Թուրքմենստանին, Աֆղանստանին և Սաուդյան Արաբիային՝ քաղաքացիների տարհանման և հումանիտար աջակցության համար։

