ԵԱԶԲ-ն $26 մլն կհատկացնի Հրազդանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման համար
Լուրեր |
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) $26 մլն կհատկացնի Հրազդանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման ֆինանսավորման համար։
Համապատասխան վարկային պայմանագիր է կնքվել Energy Solutions («Տաշիր» ընկերությունների խումբ) ընկերության հետ, ասվում է ԵԱԶԲ-ի հաղորդագրության մեջ։
Էներգաբլոկի հզորությունը կկազմի 50 ՄՎտ։ Շինարարության համար օգտագործվելու են բարձր արդյունավետությամբ ժամանակակից սարքավորումներ, որոնք համապատասխանում են միջազգային բնապահպանական չափանիշներին:
Ծրագրի շրջանակներում արտադրված էլեկտրաէներգիան կմատակարարվի ինչպես Հայաստանի շուկա, այնպես էլ կարտահանվի։
Կայանը նախատեսվում է շահագործման հանձնել 2024 թվականի կեսին։
Սա էներգետիկ անվտանգության բարելավման ոլորտում երկրորդ ծրագիրն է, որն իրականացնում է ԵԱԶԲ-ն Հայաստանում՝ «Տաշիր» ընկերությունների խմբի հետ համատեղ։ 2022թ. օգոստոսին պայմանավորվածություն էր ձեռք բերվել Հայաստանում միջազգային կառավարման ստանդարտների եւ հաշվառման ավտոմատ համակարգերի ներդրման ծրագրի շրջանակներում ենթակառուցվածքների արդիականացման եւ հաշվառքի սարքերի արտադրության ֆինանսավորման վերաբերյալ։ Այդ նպատակների համար վարկային պայմանագրի շրջանակներում ԵԱԶԲ-ն հատկացրել է $30 մլն։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/09 22:00
Փետրվարի 9-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/02/09 19:23
Փետրվարի 9-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Կոնտենտը՝ որպես եկամտի աղբյուր․ YouTube-ի մոնետիզացիայի ազդեցությունը Հայաստանում
2026/02/10/ 11:14 -
Փետրվարի 9-ի բիզնես լուրերը
2026/02/09/ 22:00 -
Փետրվարի 9-ի կարևոր լուրերը
2026/02/09/ 19:23 -
Օնլայն առևտուր․ հնարավորություններ, մարտահրավերներ և զարգացման միտումներ
2026/02/09/ 18:19 -
Կոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել Mastercard-ի Excellence in Customer Experience անվանակարգում
2026/02/09/ 18:06 -
Վերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղը
2026/02/09/ 18:03 -
Մտավոր ներուժ՝ առանց համակարգի. Հայաստանի դիրքը գլոբալ IQ քարտեզում
2026/02/09/ 17:50 -
Գեղարքունիքի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք և մեծ քանակությամբ թմրանյութ
2026/02/09/ 16:18 -
Բարձր նշաձող․ նոր կոնցեպտ․ անիրական մասշտաբ․ TOON EXPO. INVEST 2026
2026/02/09/ 14:30 -
Իլոն Մասկի լուսնային քաղաքը. ռազմավարական հաշվա՞րկ, թե՞ տեխնոլոգիական ռիսկ
2026/02/09/ 14:13
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 9, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 9, 2026 Թ․
ԲԱՐՁՐ ՆՇԱՁՈՂ․ ՆՈՐ ԿՈՆՑԵՊՏ․ ԱՆԻՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲ TOON EXPO. INVEST 2026
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 8, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 7, 2026 Թ.