«Սեպտեմբերից երթուղիներում հին «Գազել»-ներ այլևս չեն լինի, դրանք կփոխարինվեն նոր ավտոբուսներով, նաև նոր ուղեգիծ կլինի դեպի օդանավակայան». Տիգրան Ավինյան
Լուրեր |
Երևանում հասարակական տրանսպորտի բարեփոխման ծրագրով թվայնացվել է գործող երթուղային ցանցը: Աշխատանքային հերթական խորհրդակցությանը զեկուցվել է, որ ուսումնասիրվել են «Գազել» մակնիշի հին միկրոավտոբուսներով սպասարկվող բոլոր 24 երթուղիները, կազմվել են ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիների կրկնվող գծերի համադրումները: Որոշվել է «Գազել» մանիշի 363 միկրոավտոբուսային շարժակազմերը փոխարինել 143 ավտոբուսով:
Շարժակազմի թվային նվազեցման հետևանքով կբեռնաթափվի երթևեկությունը, կփոքրանա նաև փոխադրամիջոցների օրական վազքը՝ պակասեցնելով շահագործման և սպասարկման ծախսերը:
Առաջին փոփոխությունը նախատեսվում է հունիսի 1-ից: Համար 3 և 12 երթուղիները կփոխարինվեն մեկ ավտոբուսային երթուղով: Ավտոբուսներով կսպասարկվի նաև 13 միկրոավտոբուսային երթուղին:
Հունիսի 1-ից 5 համարի ավտոբուսային երթուղին կշահագործվի «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսներով: Նոր շարժակազմերը երթուղիներ դուրս կգան 15 օրը մեկ:
Կներդրվի նաև նոր կանոնավոր ուղևորափոխադրում դեպի «Զվարթնոց» օդանավակայան և հակառակ ուղղությամբ՝ Իսակովի պողոտա - «Հաղթանակի» կամուրջ - Մաշտոցի պողոտա - Ֆրանսիայի հրապարակ ուղեգծով: Այն կգործի 45 րոպե պարբերականությամբ:
«Փոփոխությունների շնորհիվ մինչև սեպտեմբեր հին «Գազել»-ներով սպասարկող բոլոր գծերը փոխարինած են լինելու նոր ներկրված ավտոբուսներով: Ունենալու ենք նաև նոր գիծ, որը «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսներով սպասարկելու է Կենտրոնից օդանավակայան երթուղին, ինչն առաջին դրական տպավորությունները կստեղծի Երևանի մասին: Այժմ պետք է աշխուժացնենք աշխատանքներն ընդհանուր ցանցի կառավարման համակարգ ներդնելու նպատակով, որի բաղկացուցիչ մասն է չվացուցակը: «Յանդեքս» ընկերության հետ նախնական որոշ քննարկումներ ունեցել ենք: Այս գործընթացը պետք է արագացնենք, որպեսզի քաղաքացիների համար հնարավորություն ստեղծենք քարտեզի վրա տեսնելու բոլոր ավտոբուսները:
Այդ հնարավորությունը պետք է լինի նաև կանգառներում ու կանգառասրահներում»,- հանձնարարել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Զեկուցվել է, որ այսօր ևս 4 տրոլեյբուս կհասնի Երևան, իսկ մինչև մայիսի վերջ բոլոր 15 շարժակազմերը կլինեն քաղաքում:
«Տրոլեյբուսները մեզ հնարավորություն են տալիս ցանցից անջատված վարել հավելյալ ևս 60 կմ: Դա նշանակում է, որ մեր տրոլեյբուսային ցանցը մի փոքր փոփոխվելու և ընդլայնվելու է»,-նշել է Ավինյանը: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը․ Մակրոն
2026/05/05/ 12:55 -
Ինչու են բարձրացել վարկերի տոկոսադրույքները․ ԿԲ նախագահի պարզաբանումը
2026/05/05/ 12:37 -
ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 6.5%
2026/05/05/ 12:34 -
Հայաստանի մի շարք գետերում սպասվում է ջրի մակարդակի վտանգավոր բարձրացում
2026/05/05/ 12:04 -
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ․ Էկոնոմիկայի նախարար
2026/05/05/ 12:01 -
ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր
2026/05/05/ 11:59 -
Մակրոտնտեսական կայունությունը դարձել է Հայաստանի այցեքարտը գլոբալ ներդրումային քարտեզի վրա․ ԿԲ նախագահ
2026/05/05/ 11:38 -
Կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ Տեսչական մարմին
2026/05/05/ 11:36 -
Հայաստանը թևակոխել է խաղաղության, ժողովրդավարական ռեժիմի համախմբման նոր շրջան․ Անտոնիու Կոշտա
2026/05/05/ 11:32 -
ՀՀ-ԵՄ հարաբերությունները բարձրացնում ենք նոր մակարդակի․ վարչապետ
2026/05/05/ 11:28
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․