Տաքսի ծառայությունների կարգավորման նպատակով էլ.հարթակ կգործարկվի
Լուրեր |
Հայաստանում տաքսի ծառայության մատուցման ոլորտի կարգավորման նպատակով կստեղծվի էլեկտրոնային հարթակ, որի գործարկումը նախատեսվում է 2024-ի սեպտեմբերի 1-ից:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս մասին են զեկուցել հունվարի 19-ին Պետական եկամուտների կոմիտեում կոմիտեի՝ 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկմանը:
Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից՝ ՊԵԿ-ում վարչապետին է ներկայացվել նաև ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման գործընթացը, զեկուցվել է, որ համակարգի ծրագրավորման աշխատանքները նախատեսվում է ավարտել մարտին:
Հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձը եկամտային հարկի գումարից կարող է ստանալ փոխհատուցում՝ իր և ընտանիքի անդամների համար կրթական և առողջապահական ոլորտներում կատարած սոցիալական ծախսից:
Հարկային և մաքսային մարմիններում զուգահեռաբար ներդրվել և կատարելագործվել են նաև մի շարք էլեկտրոնային հարթակներ, այդ թվում՝ մաքսային իրավախախտումների միասնական շտեմարանը, հետբացթողումային ստուգումների համակարգը, ծանուցումների համակարգը, e-invoicing նոր համակարգը, որտեղ ստեղծված են հաշվարկային փաստաթղթերը դուրս գրելու առավել հարմարավետ գործիքներ: Ներդրվել է նաև տրանսֆերային գնագոյացման հաշվառման համակարգը․ վարչարարությունն իրականացվում է էլեկտրոնային եղանակով: Առաջիկայում կներդրվի նաև մաքսային հսկողության գոտիներում ապրանքների հաշվառման համակարգը:
Իսկ տաքսի ծառայության մատուցման ոլորտի կարգավորման նպատակով կստեղծվի էլեկտրոնային հարթակ, որի գործարկումը նախատեսվում է 2024-ի սեպտեմբերի 1-ից: Պետական եկամուտների կոմիտեն նախորդ տարի ստացել է «Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգեր» ISO/IEC 27001-2013 ստանդարտի միջազգային հավաստագիր: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Տուն կառուցելու նոր կանոններ Հայաստանում․ ինչպես է պարզեցվում ընթացակարգը
2026/03/09/ 12:29 -
Թրամփը նավթի գների աճը «չնչին գին» է անվանել անվտանգության դիմաց
2026/03/09/ 12:14 -
Իսրայելը կոչ է անում խուսափել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան մեկնելուց
2026/03/09/ 12:12 -
Բացահայտվել է հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով կատարված գողության դեպքը. 8 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
2026/03/09/ 12:07 -
Չինաստանը պատրաստ է համագործակցել Պարսից ծոցի տարածաշրջանում խաղաղության պահպանման համար
2026/03/09/ 11:57 -
Տնտեսական հանցագործությունների պատկերը Հայաստանում․ Դատախազությունը ներկայացրել է 2025-ի տվյալները
2026/03/09/ 11:47 -
Ռուսական հացահատիկի նոր խմբաքանակը Հայաստան կհասնի Ադրբեջանի և Վրաստանի տարածքով
2026/03/09/ 11:45 -
Բահրեյնի նավթագազային Bapco Energies ընկերությունը հայտարարել է ֆորս-մաժորային իրավիճակ
2026/03/09/ 11:41 -
Նավթի գինը անցավ 100 դոլարը
2026/03/09/ 11:27 -
Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին ընտրվել է Իրանի նոր հոգևոր առաջնորդ
2026/03/09/ 10:37
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 8, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 7, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 7, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 6, 2026 Թ․
NIO և ONVO մեքենաները` ՀՀ-ում․ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը N-Motors-ն է