Բահրեյնի պետական նավթագազային Bapco Energies ընկերությունը հայտարարել է ֆորս-մաժորային իրավիճակ՝ տարածաշրջանում ստեղծված լարվածության պատճառով։ Այս մասին հայտնում է BNA գործակալությունը։
Ըստ հաղորդագրության՝ որոշումը պայմանավորված է տարածաշրջանում շարունակվող իրանական հարձակումներով, ինչպես նաև ընկերության դուստր ձեռնարկության՝ Bapco Refining Company նավթավերամշակման գործարանի էներգաբլոկներից մեկին հասցված հարվածով։
Ֆորս-մաժորի հայտարարումը սովորաբար ենթադրում է պայմանագրային պարտավորությունների ժամանակավոր վերանայում՝ արտակարգ և վերահսկողությունից դուրս հանգամանքների պատճառով։
Ներկայումս մանրամասներ չեն հաղորդվում արտադրության հնարավոր կրճատումների կամ արտահանման ծավալների փոփոխության վերաբերյալ։

