Ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակն է ուղարկվել Հայաստան, որը տարանցվելու է Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ հաղորդագրությունների՝ Երևան է ուղարկվել 488 տոննա ընդհանուր քաշով հացահատիկ՝ բեռնված 7 վագոնում։ Բեռնաշարժակազմը դուրս է եկել Բալաջարի կայարանից և Բեյուք-Քյասիկ կայարանի միջոցով կանցնի Վրաստան, որտեղից էլ կշարունակի ճանապարհը դեպի Հայաստան։
Նշվում է, որ փոխադրումն իրականացվում է երկաթուղային հաղորդակցությամբ՝ տարանցիկ երթուղով։

