Բիթքոյնը գերազանցել է նախորդ ռեկորդը՝ հասնելով պատմական առավելագույնին
Լուրեր |
Կրիպտոարժույթը կրկին գերազանցել է ռեկորդը՝ հասնելով նոր պատմական առավելագույնին՝ $75,000, թարմացնելով այս տարվա մարտի ռեկորդը՝ $73,738: Բնականաբար, առաջին կրիպտոարժույթի աճը դրական ազդեցություն է ունեցել նաև մյուս կրիպտոակտիվների վրա։
2024 թվականի սկզբից բիթքոինը ցույց է տվել ավելի քան 70% աճ։ Նոր ռեկորդը, որը նպաստում է բիթքոինի գնի պահպանմանը, պայմանավորված է մի շարք մակրոտնտեսական և քաղաքական գործոններով։
Բինանսի մամուլի ծառայությունից հայտնում են, որ աճի հիմնական պատճառներից մեկը ԱՄՆ-ում սպասվող ընտրություններն են, որոնցով պայմանավորված բազմաթիվ թրեյդերներ մեծ խաղադրույքներ են կատարում կրիպտոարժույթների շուկայում՝ անկախ ընտրությունների ելքից։
Կրիպտոշուկայի վրա ազդող երկրորդ կարևոր գործոնը ԱՄՆ-ում բորսայական ֆոնդերի (exchange traded fund, ETF) հունվարյան գործարկումն է։ Բիթքոին-ETF-ները գործարկել են ֆինանսական հսկաներ BlackRock-ը և Fidelity-ն, ինչպես նաև ևս 7 կառավարիչ ընկերություններ։
Ի սկզբանե բորսաներում գործարկված 9 ֆոնդերի կառավարմամբ հավաքվել է $68.5 միլիարդի բիթքոին, որը կազմում է առկա մետաղադրամների մոտ 5%-ը։ ETF-ների կապիտալի մուտքը կազմել է $479 միլիոն, իսկ բիթքոին-ETF-երում ներդրված գումարը երկու շաբաթվա ընթացքում հասել է $4 միլիարդի։
Երկարատև կայունացման շրջանից հետո պատմական արժույթի նոր ռեկորդը մարտահրավեր է ներդրողների և կրիպտոարժույթների էնտուզիաստների համար։ Բիթքոինի նոր առավելագույն գնի սահմանումից հետո շատ վերլուծաբաններ, հաշվի առնելով պատմական արժույթի ավանդական տատանումները, որոշակի զգուշավորությամբ միաձայն հակված են մոտեցմանը, որ շուկան տրամադրված է կայուն աճի։
***
Binance-ի մասին
Binance-ը կրիպտոարժույթի ենթակառուցվածքի աշխարհի առաջատար մատակարարն է՝ ֆինանսական ապրանքների փաթեթով, ներառյալ թվային ակտիվների առևտրի ամենամեծ բորսան ըստ ծավալի:
Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց վստահած Binance պլատֆորմը նախագծված է օգտատերերի փողի ազատությունը բարձրացնելու համար և առաջարկում է կրիպտոարժույթի ապրանքների ու առաջարկների անզուգական պորտֆել, ներառյալ առևտուր և ֆինանսներ, կրթություն, տվյալներ և հետազոտություններ, բարեգործություն, ներդրումներ և ինկուբացիա, ապակենտրոնացում և ավելին։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք https://www.binance.com/en Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը․ Մակրոն
2026/05/05/ 12:55 -
Ինչու են բարձրացել վարկերի տոկոսադրույքները․ ԿԲ նախագահի պարզաբանումը
2026/05/05/ 12:37 -
ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 6.5%
2026/05/05/ 12:34 -
Հայաստանի մի շարք գետերում սպասվում է ջրի մակարդակի վտանգավոր բարձրացում
2026/05/05/ 12:04 -
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ․ Էկոնոմիկայի նախարար
2026/05/05/ 12:01 -
ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր
2026/05/05/ 11:59 -
Մակրոտնտեսական կայունությունը դարձել է Հայաստանի այցեքարտը գլոբալ ներդրումային քարտեզի վրա․ ԿԲ նախագահ
2026/05/05/ 11:38 -
Կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ Տեսչական մարմին
2026/05/05/ 11:36 -
Հայաստանը թևակոխել է խաղաղության, ժողովրդավարական ռեժիմի համախմբման նոր շրջան․ Անտոնիու Կոշտա
2026/05/05/ 11:32 -
ՀՀ-ԵՄ հարաբերությունները բարձրացնում ենք նոր մակարդակի․ վարչապետ
2026/05/05/ 11:28
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․