Պատմության մեջ առաջին անգամ կապիկի ուղեղը միացրել են համակարգչին․ կենդանին կարողացել է կառավարել ռոբոտացված ձեռքը
Լուրեր |
Չինացի գիտնականներն աշխարհում առաջին անգամ նեյրոհամակարգչային ինտերվենցիոն ինտերֆեյսը միացրել են (BCI) ոչ մարդանման կապիկի ուղեղին: Գիտափորձի արդյունքում կենդանին կարողացել է կառավարել ռոբոտացված ձեռքը։ Նախկինում նմանատիպ փորձեր անցկացվել են ոչխարների վրա,- գրում է News.am Tech-ը։
Գիտափորձն իրականացրել են Նանկայի համալսարանի գիտնականները՝ պրոֆեսոր Դուան Ֆենի գլխավորությամբ՝ Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակ հիվանդանոցի և Shanghai HeartCare Medical Technology Co բժշկական ընկերության մասնագետների հետ համատեղ։
Գիտնականները դիմել են նվազագույն ինվազիվ վիրահատության․ առանց կապիկի գանգի տրեպանացիայի՝ սենսորներն ուղեղի անոթների և սագիտալ սինուսի միջով հասցրել են գլխուղեղի շարժիչային կեղև: Սա հնարավորություն է տվել հայտնաբերել և հավաքել էլեկտրաէնցեֆալոգրամի (EEG) ազդանշանները, ինչի շնորհիվ կենդանին կարողացել է ակտիվորեն կառավարել ռոբոտացված ձեռքը։
Նեյրոհամակարգչային ինտերֆեյսի ստեղծման ուղղությամբ աշխատում է նաև Իլոն Մասկին պատկանող ամերիկյան Neuralink ընկերությունը։ Այնուամենայնիվ, այստեղ խոսքը ինվազիվ մեթոդի մասին է, իսկ չինացի գիտնականների կիրառած տեխնոլոգիան չի պահանջում գանգի տրեպանացիա (գանգը չեն ծակում), ավելի քիչ տրավմատիկ է և ավելի անվտանգ հիվանդի համար։
Ինտերվենցիոն BCI-ը, ինվազիվ և ոչ ինվազիվ BCI-ի հետ մեկտեղ, կենսաբանական գիտությունների սեգմենտի երեք հիմնական լավագույն տեխնոլոգիաներից է, որոնք այսօր գտնվում են գիտահետազոտական և փորձարարական փուլում: Ինտերվենցիոն BCI-ը, որի միջոցով հնարավոր է ուղեղը միացնել համակարգչին վիրահատական նվազագույն միջամտությամբ, ավելի քիչ վնասակար է, քան ինվազիվ տեխնոլոգիան և միաժամանակ ապահովում է էլեկտրաէնցեֆալոգրամի գրանցման ավելի լավ որակ, քան ոչ ինվազիվ տեխնոլոգիան:
Ավանդական ինվազիվ և ոչ ինվազիվ BCI-ի համեմատ՝ ինտերվենցիոն BCI-ը համատեղում է ազդանշանների ճանաչման կայունությունն ու անվտանգությունը, «Սինհուա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Դուան Ֆենը (նկարում աջից չորրորդը):
«Կենդանիների վրա առաջին փորձարկման հաջողությունը բեկում է՝ զրոյից մինչև մեկ, սակայն կլինիկայում հաջողության հասնելը 1-ից մինչև 100-ը տևող գործընթաց է, այնպես որ մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»,- Beijing Daily-ին տված հարցազրույցում ասել է գիտափորձի մասնակից, Կապիտալ բժշկական համալսարանին կից գործող Xuanwu հիվանդանոցի նյարդավիրաբույժ Մա Յունցզեն։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/06 20:20
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/06 19:19
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
2026/05/06/ 20:20 -
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
2026/05/06/ 19:19 -
Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումինի խմբաքանակ կտեղափոխվի Հայաստան
2026/05/06/ 18:24 -
ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
2026/05/06/ 18:17 -
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
2026/05/06/ 17:31 -
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ (տեսանյութ)
2026/05/06/ 17:26 -
«Էպիկական զայրույթ» թե՞ վերջնական խաղաղություն. Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին
2026/05/06/ 17:25 -
Apple-ի «խելացի» ձախողումը. ընկերությունը 250 միլիոն դոլար կվճարի iPhone-ի օգտատերերին՝ AI-ի գովազդային ստի համար
2026/05/06/ 17:22 -
Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10
2026/05/06/ 17:21 -
Օդի աղտոտվածության պատկերը Հայաստանում
2026/05/06/ 17:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն