Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել
գրիպի դեմ պատվաստումների դինամիկային:
<<Գրիպի դեմ պատվաստումների այս տարվա ցուցանիշները:
Փոքրիկ արձանագրում.
Նախ ավելի շուտ ենք սկսել գործընթացը:
Երկրորդ. քաղաքացիները շատ ավելի պատասխանատու են մոտենում իրենց
առողջության պահպանմանը:
Սա նաև իրազեկման աշխատանքների, պատվաստումը հեշտացնելու և մոբիլ
թիմերով քաղաքացիներին մոտեցնելու արդյունքն է:
Շնորհակալ ենք, որ արձագանքում եք, և միասին ենք հանրային առողջությունը
պահպանում:
Քանի որ պահանջարկը մեծ է, խնդրում ենք ռիսկի խմբերին ժամանակ չկորցնել
և հնարավորինս արագ գալ պատվաստման:
Առողջ եղեք>>,- գրառման վերջում մաղթել է նախարարը:
Նախարարությունից նշել են, որ սեպտեմբերի 8-ից նոյեմբերի 5-ի դրությամբ՝
նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, պատվաստված քաղաքացիների թիվը
գրեթե կրկնապատկվել է, և հիշեցրել, որ շարժական կետերը կգործեն մինչև նոյեմբերի
28-ը:

