«Հայ մայրեր» բարեգործական ՀԿ-ն անցկացրեց «Բարեգործական Գալա Ընթրիք 2025»-ը՝ ամփոփելով 13 տարվա գործունեությունը։
Կազմակերպությունը տարիներ շարունակ աջակցում է մանկական ուղեղային կաթվածով երեխաներին և նրանց ընտանիքներին՝ ապահովելով անվճար բուժում, վերականգնողական թերապիա և մայրերի մասնագիտական վերապատրաստում։
Հարյուրավոր ընտանիքների կյանքեր փոխվել են կազմակերպության շնորհիվ, իսկ բարերարների թիվը շարունակաբար աճում է:
Երեկոյի ընթացքում անցկացվեց բարեգործական աճուրդ և խաղարկություն՝ տարբեր ընկերությունների ու արվեստագետների մասնակցությամբ։
Միջոցառման ողջ հասույթը կուղղվի երեխաների առողջության և վերականգնողական ծրագրերի շարունակմանը։
Մանրամասները՝ տեսանյութում․

