ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ.-ի
հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 35,241.1 տոննա միս։ 2024թ. համադրելի
ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 4.6%-ով։
Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը նվազել է 0.8%-ով և
կազմել 10,600.տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը աճել է
42.2%-ով և կազմել 2,247.4 տոննա։

