Նոյեմբերի 7-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
Աշխատանքային ստաժի հաշվարկման կանոնները փոփոխվում են։ Այսուհետ ստաժը կհաստատվի միայն աշխատանքային գրքույկով, իսկ քաղաքացիաիրավական պայմանագրերով կատարված աշխատանքների և սոցիալական վճարների տվյալները կձևավորվեն ինքնաշխատ եղանակով։ Կպարզեցվի Ղարաբաղում աշխատած անձանց ստաժի հաստատման կարգը՝ արխիվների բացակայության պայմաններում։ Փոփոխությունն նախաձեռնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
2025 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել 1,734,247 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա համեմատ 0.8% կամ 13,002-ով ավելի։ Ամենաշատ այցելուները ՌԴ-ից են՝ 713,479 քաղաքացի, երկրորդը Վրաստանն է՝ 210,247 քաղաքացի, երրորդը՝ Իրանը՝ 138,010 քաղաքացի։ Հայաստան այցելել են նաև Թուրքիայի 9,115 և Ադրբեջանի 3 քաղաքացի։
Կադաստրի կոմիտեն առաջարկում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում ներդնել «հետադարձ հիփոթեք» և «կողակցի սեփականության իրավունք» ինստիտուտները։ Դրանք թույլ կտան կենսաթոշակային տարիքի քաղաքացիներին գրավադրել իրենց գույքը՝ ստանալով պարբերական եկամուտներ՝ առանց սեփականության իրավունքի կորուստի։
ՌԴ-ում և Ուկրաինայում ձեռք բերած ստաժի համար Հայաստանում զինվորական կենսաթոշակ այլևս չի նշանակվի։ Այս երկրները դուրս են եկել ԱՊՀ համապատասխան պայմանագրերից, ուստի ՀՀ-ն այլևս պարտավոր չէ այդ ծառայության տարիները հաշվել որպես ստաժ։
2025թ․ հունվար–սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 35,241.1 տոննա միս՝ 4.6% աճով։ Երշիկեղենի արտադրությունը նվազել է 0.8%-ով՝ կազմելով 10,600 տոննա, իսկ մսի կիսապատրաստուկների արտադրությունը աճել է 42.2%-ով՝ հասնելով 2,247.4 տոննայի։
Միջազգային
Tesla-ի բաժնետերերը հավանություն են տվել Իլոն Մասկի համար մինչև 1 տրիլիոն դոլար արժողությամբ փոխհատուցման փաթեթին։ Ծրագիրը նախատեսում է փուլային վճարումներ բաժնեթղթերով, եթե ընկերության շուկայական արժեքը մինչև 2035թ․ հասնի 8.5 տրիլիոն դոլարի։
Չինաստանի արտահանումը հոկտեմբերին նվազել է 1.1%-ով՝ հասնելով 305.4 մլրդ դոլարի՝ ութ ամսվա ընթացքում ամենացածր ցուցանիշը։ Ներմուծումն աճել է 1%-ով՝ կազմելով 215.3 մլրդ դոլար։
Սաուդյան Արաբիան դեկտեմբերից կնվազեցնի նավթի գները Ասիայի և ԱՄՆ-ի համար։ Ասիական շուկաների համար Arab Light տեսակը կէժանանա 1.2 դոլարով մեկ բարելի դիմաց, իսկ ԱՄՆ-ի շուկայի համար՝ 0.5 դոլարով։ Եվրոպայում գները կմնան անփոփոխ։
Գերմանիայում արդյունաբերական արտադրությունը սեպտեմբերին աճել է 1.3%-ով։ Ավտոմոբիլային ոլորտում աճը կազմել է 12.3%, համակարգչային և էլեկտրոնային արտադրությունում՝ 5.1%, իսկ մեքենաշինության մեջ արձանագրվել է 1.1% նվազում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/23 20:20
Ապրիլի 23-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/04/23 19:19
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/04/23 18:48
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
-
Ապրիլի 23-ի կարևոր լուրերը
2026/04/23/ 20:20 -
Իրանը պատկերացում չունի, թե ով է իր առաջնորդը․ Թրամփ
2026/04/23/ 19:32 -
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
2026/04/23/ 19:19 -
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
2026/04/23/ 18:48 -
Ինչ արժեքներ ես կրում աշխատանքի մեջ․ սկզբունքներ՝ ինքդ քեզ չկորցնելու համար
2026/04/23/ 18:11 -
Անօրինական միգրացիայի կազմակերպման դեպք՝ 42 հազար դոլարի դիմաց
2026/04/23/ 18:10 -
ԱՄՆ-ում բենզինի միջին գինը բարձրացել է
2026/04/23/ 17:57 -
Ֆինանսական գրագիտության դասընթաց Ուսումնական առաքելություն ԲԿ-ի հետ․ Իդրամ և IDBank
2026/04/23/ 17:49 -
ԵՄ-ն սահմանել է Ուկրաինային տրամադրվող 90 մլրդ եվրոյի օգտագործման պայմանները
2026/04/23/ 16:59 -
Մերձավոր Արևելքի լարվածությունը նվազեցրել է եվրոգոտու արտադրությունը և բարձրացրել գները
2026/04/23/ 16:56
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ