Neuralink-ի նեյրոչիպը առաջին անգամ հաջողությամբ տեղադրվել է մարդու գլխուղեղում
Լուրեր |
Neuralink ընկերությունն արդեն իր առաջին բուժառուի գլխուղեղում տեղադրել է իր նեյրոչիպը, որը թույլ կտա մարդուն համակարգչային սարքեր օգտագործել մտքի օգնությամբ, X սոցցանցում գրել է Neuralink-ի հիմնադիր Իլոն Մասկը։
«Երեկ առաջին մարդն ստացել է Neuralink-ի իմպլանտը և լավ է ապաքինվում»,- գրել է նա՝ հավելելով, որ նախնական տվյալները խոստումնալից արդյունքներ են խոստանում։
Մեկ այլ գրառմամբ Մասկը նշել է, որ նոր արտադրանքը կոչվում է Telepathy, որի շնորհիվ մարդը կարող է ուղղակի մտքի ուժով կառավարել իր հեռախոսը, համակարգիչը կամ այլ սարքեր։
Neuralink նախագիծը մեկնարկել է 2016-ին։ Սարքը, որն ունակ է ուղեղի ազդանշաններ փոխանցել Bluetooth-ի միջոցով, ընկերությունն առաջին անգամ ցուցադրել է 2019-ի հուլիսին։
Անցյալ տարվա սեպտեմբերին ընկերությունն սկսել էր հավաքել կամավոր մասնակիցների՝ իմպլանտները փորձարկելու համար: Neuralink-ը բացատրել էր, որ այս փուլում իրենք կգնահատեն չիպի (թելերի տեսքով) և վիրաբուժական ռոբոտի անվտանգությունը, որով այն տեղադրվում է։ Ենթադրվում էր, որ թելերը պետք է տեղադրվեին ուղեղի այն հատվածում, որը վերահսկում է շարժումը։ Մասկը նշել էր, որ թեստավորման համար կընտրվեն միայն նրանք, ովքեր կորցրել են տեսողությունը, լսողությունը և խոսելու ունակությունը։
Մինչ այս ուսումնասիրություններ են կատարվել կենդանիների վրա։ Օրինակ՝ 2021-ին ընկերությունը ցուցադրել էր տեսահոլովակ, թե ինչպես է Պեյջեր անունով մակակա կապիկը տեսախաղեր խաղում՝ շնորհիվ նրա ուղեղում տեղադրված չիպի: Ընկերությունը սկզբում մարդու վրա փորձարկումները ցանկանում էր անել մինչև 2019-ի վերջը, սակայն թույլտվությունը ստացել է միայն 2023-ին։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Գեղարքունիքի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք և մեծ քանակությամբ թմրանյութ
2026/02/09/ 16:18 -
Բարձր նշաձող․ նոր կոնցեպտ․ անիրական մասշտաբ․ TOON EXPO. INVEST 2026
2026/02/09/ 14:30 -
Իլոն Մասկի լուսնային քաղաքը. ռազմավարական հաշվա՞րկ, թե՞ տեխնոլոգիական ռիսկ
2026/02/09/ 14:13 -
ԵՄ-ում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը 2025-ին կրճատվել է ավելի քան մեկ երրորդով
2026/02/09/ 14:09 -
ՊՆ-ն կհրապարակի վերջին երեք տարիներին իրականացված ամրաշինական և ինժեներական աշխատանքների մի մասը
2026/02/09/ 13:53 -
Երևանի ավտոտնակները և գլխավոր հատակագիծը․ ինչու օրինականացումը հնարավոր չէ
2026/02/09/ 12:08 -
ԱՀԿ գործադիր խորհրդում միաձայն ընդունվել է Հայաստանի նախաձեռնած հեմոֆիլիայի վերաբերյալ բանաձևը
2026/02/09/ 11:58 -
2026 թվականի ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կվճարվեն միայն անկանխիկ եղանակով
2026/02/09/ 11:55 -
Ջեյ Դի Վենսի այցով պայմանավորված՝ Երևանի որոշ փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ
2026/02/09/ 11:51 -
Ջեյ Դի Վենսն ու Նիկոլ Փաշինյանը հանդես կգան հայտարարությամբ. Կառավարություն
2026/02/09/ 11:48
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԲԱՐՁՐ ՆՇԱՁՈՂ․ ՆՈՐ ԿՈՆՑԵՊՏ․ ԱՆԻՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲ TOON EXPO. INVEST 2026
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 8, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 7, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 6, 2026 Թ․