Հայաստանի տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելն աճել է մինչև 137 մլրդ դրամ
2023 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ արտադրողականության խթանման միջոցառման շրջանակներում ֆինանսական կազմակերպությունների և տնտեսավարողների միջև կնքված վարկային/լիզինգային պայմանագրերի շրջանակներում ձևավորված պորտֆելը կազմում է 137 մլրդ դրամ: Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
ֆինանսական ինստիտուտների և բիզնես համայնքի միջև, ընդհանուր առմամբ, կնքվել է 2423 պայմանագիր: Նախորդ 12 ամիսներին պորտֆելի միջին ամսական աճը կազմել է 10 մլրդ դրամ,- մանրամասն՝ այստեղ: