Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի խոշորագույն արտասահմանյան ընկերությունների վարկանիշը
Լուրեր |
Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի խոշորագույն արտասահմանյան ընկերությունների վարկանիշը: Վարկանիշի ձևավորման համար Forbes-ն օգտագործել է INFOline գործակալության կողմից կատարված եկամուտների գնահատումները,- գրում է b24.am-ը:
Եվ այսպես, կենցաղային ապրանքների ֆրանսիական մանրածախ առևտրի ցանցը՝ Leroy Merlin-ը, 2022-ի վերջին հասույթով գլխավորում է Ռուսաստանի խոշորագույն արտասահմանյան ընկերությունների Forbes-ի վարկանիշը։ Ընկերության հասույթը կազմել է 529.7 միլիարդ ռուբլի։ Վարկանիշի նախկին առաջատարը գերմանական ավտոարտադրող Volkswagen Group-ն էր, որը կորցրել է իր առաջատարությունը ռուսական շուկայից դուրս գալու պատճառով։
Վարկանիշում երկրորդը ճապոնական JT Groupe-ն է՝ 432.6 միլիարդ ռուբլի: Եռյակը եզրափակում է ամերիկյան Philip Morris International-ը՝ 399.9 միլիարդ ռուբլի։ Արտասահմանյան խոշորագույն ընկերությունների տասնյակում են նաև PepsiCo-ն (303.7 միլիարդ ռուբլի), Elo Groupe-ը (292.6 միլիարդ ռուբլի), Veon-ը (286.4 միլիարդ ռուբլի), Metro AG (223.6 միլիարդ ռուբլի), Mars-ը (201.4 միլիարդ ռուբլի), Nestle-ն (195 միլիարդ ռուբլի) և Chery Automobile-ը (147.5 միլիարդ ռուբլի):
Forbes-ը հավելում է, որ նախկինում ցանկում եղած 22 արտասահմանյան ընկերություն լքել է ռուսական շուկան։ Տարվա ընթացքում շուկայում չինական ընկերությունների թիվն աճել է (ցանկում կա 6 ընկերություն), սակայն առաջատարը մնում է ԱՄՆ-ն (մեկ տարի առաջ ցանկում կար 10 ընկերություն, այժմ՝ 6)։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/18 22:00
Մարտի 18-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/18 19:19
Մարտի 18-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 18-ի կարևոր լուրերը
2026/03/18/ 22:00 -
Մարտի 18-ի բիզնես լուրերը
2026/03/18/ 19:19 -
Կառավարիր ուղղությունը, ոչ թե իրավիճակը․ հարմարվողականության դերը բիզնես ոլորտում
2026/03/18/ 18:13 -
Արգենտինան դուրս է գալիս ԱՀԿ-ից. որն է պատճառը
2026/03/18/ 17:41 -
ԼՂ-ից տեղահանված 34,576 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն
2026/03/18/ 17:07 -
ԲՏԱ ոլորտում ընկերությունների թիվը հասել է 10,778-ի
2026/03/18/ 17:04 -
2025-ին Հայաստանի օդանավակայանները սպասարկել են 5.7 մլն ուղևոր
2026/03/18/ 16:15 -
Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. վարչապետը՝ արցախցիների մասին
2026/03/18/ 16:13 -
Հայ-իրանական «Ագարակ» անցման կետում այս պահին էական խնդիրներ չկան. ՊԵԿ նախագահ
2026/03/18/ 16:11 -
Գործազրկության մակարդակը Հայաստանում․ ինչու չի ստացվում աշխատանք գտնել
2026/03/18/ 15:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 18, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 18, 2026 Թ․
AI NEWS | Էթիկա, ռազմական պայմանագրեր և նոր սերնդի մոդելներ․ լարված շաբաթ AI ոլորտում
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐՐԵ․ ՄԱՐՏԻ 17, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 17, 2026 Թ․