2023թ. հունվար-հունիսին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալն աճել է 39.09%-ով
Լուրեր |
Հրապարակվել է ՀՀ 1,000 խոշոր հարկատու ընկերությունների 2023թ. հունվար-հունիս ամիսների ցուցակը, որտեղ ներկայացված են նաև Հայաստանի առաջատար հեռահաղորդակցական ընկերությունները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։
ՄՏՍ Հայաստանը (Վիվա-ՄՏՍ) զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 13-րդ հորիզոնականը։ Ընկերությունը մուծել է 8.15 մլրդ դրամ հարկ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալը նվազել է 1.03%-ով կամ 84.89 մլն դրամով։
Յուքոմը (Ucom) զբաղեցնում է խոշոր հարկ վճարողների ցուցակի 18-րդ հորիզոնականը։ 2023թ. հունվար-հուլիսին ընկերությունը մուծել է 6.87 մլրդ դրամ հարկ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 136.87%-ով կամ 3.97 մլրդ դրամով։
25-րդ հորիզոնականում Տելեկոմ Արմենիան (Team Telecom Armenia, նախկինում Beeline) է: Ընկերությունը մուծել է 5.17 մլրդ դրամ հարկ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 61.16%-ով կամ 1.96 մլրդ դրամով։
ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ (Ռոստելեկոմ) ընկերությունը ցուցակի 150-րդ հորիզոնականում է։ Ընկերությունը մուծել է 1.06 մլրդ դրամ հարկ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 13.55%-ով կամ 126.66 մլն դրամով։
Առաջատար 4 հեռահաղորդակցական ընկերության կողմից մուծվել է 21.25 մլրդ դրամ հարկ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 5.97 մլրդ դրամով կամ 39.09%-ով։
Վերոնշյալ հեռահաղորդակցական ընկերություններին բաժին է ընկնում 1,000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ընդհանուր ծավալի 2.43%-ը։ 2022թ. հունվար-հունիսի ցուցանիշը 2.12% էր։
Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 30/07/23 դրությամբ՝ 386.14 դրամ), ապա հեռահաղորդակցության ոլորտի առաջատարների կողմից մուծված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 55.03 մլն դոլար։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/03 22:00
Փետրվարի 3-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և
Լուրեր | 2026/02/03 19:19
Փետրվարի 3-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Աբու Դաբիում ավարտվել է Փաշինյան-Ալիև հանդիպումը
2026/02/04/ 10:58 -
Փետրվարի 3-ի բիզնես լուրերը
2026/02/03/ 22:00 -
Փետրվարի 3-ի կարևոր լուրերը
2026/02/03/ 19:19 -
Կոնվերս Բանկն ավարտել է Գլոբբինգի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումը
2026/02/03/ 18:46 -
Կատարիր գնումներ Evoca Mastercard-ով և շահիր MyLer նվեր քարտ
2026/02/03/ 18:18 -
Աշխատանքի էվոլյուցիան․ սարքեր, որոնք փոխեցին խաղի կանոնները
2026/02/03/ 18:12 -
Ամունդի-Ակբան ամփոփում է 2025թ․-ը և ներկայացնում է 2026թ․-ի ներդրումային հեռանկարները
2026/02/03/ 17:40 -
Ակբա բանկը թողարկել է նոր՝ American Express Gold Debit քարտեր
2026/02/03/ 17:17 -
ԿԲ նախագահի գնահատականները՝ գնաճի, վարկային բեռի և տարածաշրջանային անորոշությունների մասին
2026/02/03/ 16:51 -
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրական ավտոմեքենաների մաքսատուրքի արտոնությունից օգտվելու նոր ցանկը
2026/02/03/ 16:46
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 3, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 3, 2026 Թ․
Ամունդի-Ակբան ամփոփում է 2025թ․-ը և ներկայացնում է 2026թ․-ի ներդրումային հեռանկարները
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 2, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 2, 2026 Թ․