Արդյո՞ք արհեստական բանականությունը կարող է մարդկանց զրկել իրենց աշխատանքից․ News.am Tech
Լուրեր |

Կարո՞ղ է ԱԲ-ն փոխարինել մեզ
Բազմաթիվ հարցումներ և ուսումնասիրություններ են կատարվել այն մասին, թե արդյոք մարդիկ մտավախություն ունեն կորցնել իրենց աշխատանքը ԱԲ-ի պատճառով: Այս հարցումներից մեկը ցույց է տվել, որ վաճառքի և ռիսկերի կառավարման ոլորտի յուրաքանչյուր երկրորդ մենեջեր վստահ է, որ առաջիկա երեք տարում ԱԲ-ն կկարողանա իրեն փոխարինել աշխատավայրում։
Ստեղծագործականությունը մրցակցությունից դո՞ւրս
Ըստ Րաֆֆի Քասարջյանի՝ այսպես կոչված ռիսկային խումբն այսօր ներառում է ոլորտներ, որտեղ մարդիկ անընդհատ կատարում են նույն աշխատանքը, սովորաբար մեխանիկական, օրինակ՝ ստուգում են բազմաթիվ նույնական փաստաթղթեր: Սրանք այն մարդիկ են, որոնց ԱԲ-ն ոչ այնքան հեռավոր ապագայում, գուցեև իրոք փոխարինի։ Այնուամենայնիվ, երբ խոսքը վերաբերում է ստեղծագործական աշխատանքին, նոր ապրանքների և դեղերի մշակմանը, կարևոր որոշումներ կայացնելուն, ապա այս ոլորտներում ԱԲ-ն կարող է օգտագործվել միայն գաղափարներ գեներացնելու, տեղեկություն կամ խորհուրդներ ստանալու համար, սակայն աշխատանքի մեծ մասի կատարման համար կպահանջվեն հատուկ գիտելիքներ և հմտություններ ունեցող մարդիկ։ Եվ, փորձագետի կարծիքով, տեսանելի ապագայում այս մարդկանց ԱԲ-ն դժվար թե կարողանա փոխարինել։
Արդյո՞ք ծրագրավորողները դեռ անփոխարինելի են
ChatGPT-ն կարող է գրել կոդեր և վիրուսային ծրագրեր, սակայն շատ փորձագետներ կարծում են, որ ԱԲ-ն, ի տարբերություն բոլորի մտավախությունների, մոտ ապագայում չի կարողանա փոխարինել ծրագրավորողներին և նույնիսկ ծրագրերի որակի ապահովման (QA) մասնագետներին։ Այսօր ԱԲ-ն ծրագրավորողների համար արդեն օգտակար գործիք է դարձել. այն կարող է հաջողությամբ օգտագործվել կոդ գրելու հետ կապված որոշ առաջադրանքների ավտոմատացման համար, ներառյալ կոդի մեջ սխալների հայտնաբերումը (և ամեն դեպքում դեռ չի կարող փոխարինել QA մասնագետներին) կամ ձևանմուշների հիման վրա կոդ ստեղծելու համար: ԱԲ-ի օգտագործման միջոցով ծրագրավորողները կարող են շատ ժամանակ խնայել, քանի որ նրանք այլևս ստիպված չեն կատարել կրկնվող առաջադրանքներ: Այնուամենայնիվ, ԱԲ-ն չի կարող փոխարինել մարդ-ծրագրավորողների փորձն ու ստեղծագործական ունակությունները:Իսկ ի՞նչ է սպասվում մարդկանց, որոնք գրում են
ChatGPT-ն և վերջերս թողարկված GPT-4-ը կարող են գրել տեքստեր՝ առաջին հայացքից, ինչպես մարդը կգրեր: Որոշ ռեսուրսներ արդեն օգտագործում են ԱԲ-ն տեքստեր գրելու համար. օրինակ, վերջերս հայտնի դարձավ, որ հանրահայտ CNET պորտալը ԱԲ-ն օգտագործում է ֆինանսական թեմաներով որոշ հոդվածներ գրելու համար: Այս հոդվածները վերաբերում էին այնպիսի թեմաներին, ինչպիսիք են «Ի՞նչ է Zelle-ն և ինչպե՞ս է այն աշխատում», «Ի՞նչ է բարդ տոկոսը» թեմաներով և այլն, և դրանք լավ օպտիմիզացված էին որոնողական համակարգերի համար: Բայց, ինչպես ծրագրային կոդերի դեպքում, ԱԲ-ի գրած բոլոր տեքստերը ստուգվում են մարդ-խմբագիրների կողմից։ Եվ այնտեղ ստուգելու բան իրոք կա. ԱԲ-ն հեռու է կատարյալ լինելուց և կարող է սխալներ թույլ տալ, այդ թվում՝ բավականին լուրջ: Իսկ եթե ԱԲ-ի գրած տեքստերը ծայրից ծայր չստուգվեն, ապա օգտատերը կարող է ստանալ տեղեկություն, որը շատ հեռու է իրականությունից։
Գնի հարցը և հարցի գինը
Կարելի է լիովին պատկերացնել, թե ինչպես են ԱԲ-ով աշխատող ռոբոտներն աշխատում ինչ-որ տեսակի արտադրությունում, տարբեր ապրանքներ, այդ թվում՝ այլ ռոբոտներ հավաքելիս: Վերջերս Tesla-ն հենց այդպիսի տեսարան ցույց տվեց․ երկու Optimus մարդանման ռոբոտներն իրենց նման մեկ այլ ռոբոտ էին հավաքում՝ միաժամանակ կատարելով ռոբոտների համար բավականին դժվար գործողություններ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ

Լուրեր | 2025/09/17 22:00
Սեպտեմբերի 17-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2025/09/17 21:00
Սեպտեմբերի 17-ի կարևոր լուրերը

Լուրեր | 2025/09/17 17:16
Խաղա Junius, շահիր մրցանակներ
Խաղա Junius, շահիր մրցանակներ
-
Սեպտեմբերի 17-ի բիզնես լուրերը
2025/09/17/ 22:00 -
Սեպտեմբերի 17-ի կարևոր լուրերը
2025/09/17/ 21:00 -
5 կարևոր միտում, որ պետք է իմանա յուրաքանչյուր բիզնեսմեն էլեկտրոնային առևտրի ապագայի մասին
2025/09/17/ 19:00 -
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ռազմավարական կառավարման նոր համակարգի հայեցակարգը
2025/09/17/ 18:30 -
Չինաստանի կողմից հազվագյուտ մետաղների արտահանման սահմանափակումների հետևանքով ԵՄ ընկերությունները կանգնած են փակման վտանգի առաջ
2025/09/17/ 17:50 -
Խաղա Junius, շահիր մրցանակներ
2025/09/17/ 17:16 -
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման ուղղությամբ իրականացված ծրագրերը
2025/09/17/ 17:00 -
ՀԾԿՀ-ն մերժել է ՀԷՑ-ի վարչական բողոքը
2025/09/17/ 16:57 -
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը բացում է հոբելյանական 100-րդ համերգաշրջանը
2025/09/17/ 16:48 -
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իրանի դեսպանի հետ
2025/09/17/ 16:41
Բաժանորդագրվել

Փոխարժեք
Տեսանյութեր

ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 2025Թ․

ՓՈՂ NEWS. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 2025Թ.

ԻՆՔՆԱԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՂ-ԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

ԱՇԽԱՏԱՆՔ` ՀԱՏՈՒԿ ԽՆԱՄՔԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ՝ ԱՐՑԱԽՑԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ. IDBANK-Ը ԱՄՓՈՓՈՒՄ Է ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
