Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճում է․ քանի դեպք է արձանագրվել
Լուրեր |
Մահվան դեպքեր չեն արձանագրվել։
Երևանի երեք բժշկական հաստատություններում՝ ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» հիվանդանոցային համալիրներում, ինչպես նաև Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում, սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների շաբաթական վերլուծությունը ցույց է տալիս աճի միտում։
2026 թվականի 12-րդ շաբաթում (մարտի 16–22) ծանր սուր շնչառական վարակներով (ԾՍՇՎ) նոր հոսպիտալացվածների թիվը կազմել է 90՝ նախորդ շաբաթվա համեմատ աճելով 4%-ով։ ԾՍՇՎ դեպքերը կազմել են ընդհանուր հոսպիտալացումների շուրջ 7%-ը։
Դեպքերի տարիքային բաշխումը ցույց է տալիս, որ հիմնական ծանրաբեռնվածությունը շարունակում է կենտրոնանալ երեխաների շրջանում։ Մասնավորապես՝ դեպքերի 60%-ը գրանցվել է 0–4 տարեկանների խմբում, ինչը 20%-ով ավելի է նախորդ շաբաթվա համեմատ։ Այս խմբից 5 հիվանդ բուժվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ 5–14 տարեկանների բաժինը կազմել է 40%։
Նշված ժամանակահատվածում գրիպի դեպքով հետազոտվել է 4 նոր ԾՍՇՎ դեպք։ Մահվան դեպքեր չեն արձանագրվել։
Տարածաշրջանային տվյալների համաձայն՝ Եվրոպայում գրիպի ակտիվությունը նվազել է համաճարակային շեմից ցածր մակարդակի։ Միևնույն ժամանակ, շրջանառվող A(H1) և A(H3) ենթատեսակների մասնաբաժինները համապատասխանաբար կազմել են 43% և 57%։ Գրիպի դրական թեստերի մակարդակը տարածաշրջանում կազմել է 8%՝ շեմից ցածր։
SARS-CoV-2 վարակի ակտիվությունը պահպանվում է ցածր՝ շուրջ 2% մակարդակում։
Միաժամանակ, շնչառական սինցիցիալ վիրուսի (RSV) ակտիվությունը մնում է բարձր՝ շուրջ 10%, հատկապես մինչև 5 տարեկան երեխաների շրջանում, որտեղ հիվանդության բեռը առավել զգալի է։
Տվյալների համադրումը ցույց է տալիս, որ Հայաստանում հոսպիտալացումների աճը պայմանավորված է հիմնականում մանկական խմբերում վարակի տարածմամբ՝ ընդհանուր տարածաշրջանային ֆոնի պայմաններում, որտեղ RSV ակտիվությունը պահպանվում է բարձր մակարդակում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/21 20:00
Ապրիլի 21-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/21 19:19
Ապրիլի 21-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/04/21 18:45
Լոնդոնի մետրոյում զանգվածային գործադուլ է
Գործադուլը սկսվել է տեղական ժամանակով կեսօրին:
-
Ապրիլի 21-ի կարևոր լուրերը
2026/04/21/ 20:00 -
Ապրիլի 21-ի բիզնես լուրերը
2026/04/21/ 19:19 -
ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն կտեղակայվի Հայաստանում
2026/04/21/ 18:47 -
Լոնդոնի մետրոյում զանգվածային գործադուլ է
2026/04/21/ 18:45 -
ՊԵԿ-ում քննարվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը
2026/04/21/ 18:43 -
Ատլանտյան օվկիանոսում ամբողջությամբ հալվել է հսկա այսբերգը
2026/04/21/ 18:11 -
Ռուսաստանը կտրուկ նվազեցրել է նավթի արդյունահանումը. Reuters
2026/04/21/ 18:10 -
ՀՀ բանկային վարկերը հասել են 8 տրլն դրամի՝ մեկ տարում աճելով 23%-ով
2026/04/21/ 17:36 -
Թրամփը նույնպես ներգրավված է. կա 42 կիլոմետրանոց միջանցքի նախագիծ․ ԵՄ հանձնակատար
2026/04/21/ 17:21 -
Մայիսի 5-ին Երևանի քաղաքապետարանում քաղաքացիների սպասարկումը կիրականացվի միայն առցանց
2026/04/21/ 17:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․