Բողոքներն ավելացել են․ ՄԻՊ տարեկան հաղորդումը
Լուրեր |
Հատկանշական է, որ 2025 թվականին էականորեն աճել է Պաշտպանին ներկայացվող դիմումների ու բողոքների թիվը:
Հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2025 թվականի տարեկան հաղորդումը։ Այդ մասին տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմը:
Տարեկան հաղորդումն ամփոփում է հաշվետու ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության արդյունքները, ներկայացնում տարբեր ոլորտներում առկա խնդիրները, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված Պաշտպանի առաջարկները:
Տարեկան հաղորդման համաձայն՝ 2025 թվականին պետական մարմինների կողմից կատարվել կամ կատարման փուլում են գտնվում համակարգային բնույթ ունեցող ՄԻՊ առաջարկների 71 տոկոսը, ինչը վկայում է հաստատության գործունեության բարձր արդյունավետության մասին։
Հատկանշական է, որ 2025 թվականին էականորեն աճել է Պաշտպանին ներկայացվող դիմումների ու բողոքների թիվը:
Այսպես, 2025 թվականին ստացված դիմումների և բողոքների ընդհանուր թիվը 22655 է, ինչը շուրջ 2 900-ով ավելի է 2024 թվականին ստացված դիմում-բողոքների ընդհանուր թվից։ Միաժամանակ, բացի համակարգային լուծումներից, անհատական 1688 գործով Պաշտպանի միջամտությամբ խնդիրը ստացել է դրական լուծում։ 2025 թվականին իրականացվել է 333 այց, ինչը 71-ով ավելի է 2024 թվականի համեմատ։ 2025 թվականի ընթացքում ընդլայնվել է համագործակցությունը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ՝ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ Պաշտպանին առընթեր խորհուրդների, մարզային այցելությունների, աշխատանքային հանդիպումների, քննարկումների և այլ ձևաչափերով։
2025 թվականի տարեկան հաղորդման շրջանակներում վերլուծվել են սոցիալ-տնտեսական իրավունքների ապահովման, քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության, խաղաղ հավաքների ազատության, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, աշխատանքային իրավունքների, երեխայի իրավունքների և նրա լավագույն շահի ապահովման, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների իրավունքների պաշտպանության, ազգային փոքրամասնությունների իրավունքների, իրավահավասարության և խտրականության արգելքի, հանրային տիրույթում ատելության խոսքի բացառման ու կարծիքի արտահայտման ազատության, մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքի հետ կապված, ինչպես նաև մի շարք այլ համակարգային բնույթ ունեցող հարցեր։
Միաժամանակ, հաղորդումն ընդգծում է Պաշտպանի մանդատը ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության, այլև կանխարգելման ու խթանման ոլորտում։ 2025 թվականին իրականացվել են լայնածավալ իրազեկման, կրթական և վերապատրաստման աշխատանքներ, որոնց մասնակցել են քաղաքացիներ, պետական մարմինների ներկայացուցիչներ, լրատվամիջոցներ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ և մասնագիտական համայնքներ՝ նպաստելով հանրային իրազեկման բարձրացմանը։ Ավելի քան 1000 երեխա մասնակցել է ՄԻՊ հայտարարած իրազեկման արշավի շրջանակներում կազմակերպված հանդիպումներին ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում։
Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդումն Ազգային ժողով է ներկայացնում ՀՀ Սահմանադրության ու «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխան՝ հաշվի առնելով նաև միջազգային մեթոդաբանական չափանիշները։
Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2025 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը կհրապարակվի առանձին՝ ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման մանդատի շրջանակներում ՄԻՊ հաստատության կողմից իրականացված աշխատանքները։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Մարտի 28-ի կարևոր լուրերը
2026/03/28/ 22:01 -
5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար
2026/03/28/ 18:13 -
Մարտի 27-ի կարևոր լուրերը
2026/03/27/ 22:00 -
Nazarbekyan Plaza․ լավագույն բնակարանները՝ լավագույն առաջարկներով
2026/03/27/ 21:44 -
Կյանքից հեռացել է Հայաստանի ականավոր պետական գործիչ Լևոն Սահակյանը
2026/03/27/ 21:03 -
TOON EXPO․30000-ից ավելի բնակարան՝ մեկ վայրում
2026/03/27/ 20:15 -
Մարտի 27-ի բիզնես լուրերը
2026/03/27/ 19:19 -
Որքան է աճել ՀՀ առևտրաշրջանառության ծավալը
2026/03/27/ 18:15 -
Նոր պաշտպանական պայմանագիր՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև
2026/03/27/ 17:13 -
Բազմաբնակարան շենքերի սեփականության իրավունքի գրանցման կարգը փոփոխվում է
2026/03/27/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 27, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 27, 2026 Թ․
Կոնվերս Բանկ. «Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»-ի հաջողության պատմությունը
AI NEWS | Նոր գործարաններ, նոր գործակալներ, նոր տեխնոլոգիական մրցակցություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 26, 2026 Թ․