Սյունիքում գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ (տեսանյութ)

Պատկան մարմինները մարզում անցել են աշխատանքային արտակարգ ռեժիմի, իրականացվում են կանխարգելիչ և օպերատիվ միջոցառումներ՝ իրավիճակը վերահսկելի պահելու համար։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.

«Տեղումների ինտենսիվությունը Սյունիքում պահպանվում է։ Գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ։

Պատկան մարմինները մարզում անցել են աշխատանքային արտակարգ ռեժիմի, իրականացվում են կանխարգելիչ և օպերատիվ միջոցառումներ՝ իրավիճակը վերահսկելի պահելու համար։

Խնդրում ենք՝

  • հեռու մնալ գետամերձ տարածքներից,
  • չմոտենալ վարարած գետերին,
  • ճանապարհներին լինել առավել ուշադիր»։